ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ժողովրդավարության գագաթնաժողովի ընթացքում. ո՞ւմ դեմ են դրանք ուղղված լինելու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել արտասահմանցի պաշտոնյաների դեմ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» նախապատրաստման շրջանակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:

Ամերիկյան լրատվամիջողները, վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմին, հայտնում են, որ սահմանափակումները կվերաբերեն իշխանության ներկայացուցիչների լայն շրջանակի, այդ թվում՝ ըստ «Մագնիտսկու ակտի» պատժամիջոցներին ենթակաները:

Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվում են մարդու իրավունքների խախտման և կոռուպցիայի պատճառով, սակայն հստակ անուններ չեն հաղորդվում:  

Առաջիկա գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայացնող պաշտոնական անձինք հույս ունեն համոզել մյուս երկրների ղեկավարներին միանալու նոր սահմանափակումներին:

Գագաթնաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 9-10-ը: Առցանց միջոցառմանը մասնակցելու է 110 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Ռուսաստանն ու Չինաստանը գագաթնաժողովին հրավիրված չեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular