Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 4)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մեքսիկա՝ Արհեստավորի օր, Ռուսաստան՝ Ծրագրավորողի օր, Տոնգա՝ Պետականության
հաստատման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1738 – ծնվել է պատմաբան Միքայել Չամչյանը:
1827 - ծնվել է գրականության պատմաբան, մատենագետ, թարգմանիչ Գարեգին Զարբհանալյանը:
1853 - Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորել է Դերբենդ։
1914 - վախճանվել է քուրդ բանաստեծ, թարգմանիչ Խաչիկ Մուրադովը:
1918 – անհաջողությամբ է ավարտվել Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավը:
1920 - Սարգիս Կասյանի գլխավորությամբ Երևան է մտել Հայհեղկոմը և Հայաստանում հաստատվել է
բոլշևիկյան կուսակցության մենիշխանություն։
1932 - ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք, ըստ որի արգելվել է պարենային կտրոններ տալ պորտաբույծներին
և պարազիտներին:
1967 - վախճանվել է բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հակոբ Անտոնյանը:
1987 – վախճանվել է ամերիկահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր, կինոյում մի շարք նորարարությունների
հեղինակ Ռուբեն Մամուլյանը:
2001 - կայացել է «Արժանապատիվ ապագա» կուսակցության առաջին համագումարը:
2003 - հայկական պատմաբանները և հնէաբանները պաշտոնական բողոք են ներկայացրել
համապատասխան միջազգային կազմակերպություններին ադրբեջանցիների կողմից շարունակվող Ջուղայի
հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ:
2005 - վախճանվել է տնտեսագետ, աշխարհագրագետ, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը:
2006 - Ջիվան Գասպարյանը Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ երկժամանոց համերգ է տվել
Մոսկվայի Կրեմլի պետական պալատի լեփ-լեցուն դահլիճում:
2007 - նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերը ձևավորել են
«Լեգիտիմ նախագահ - 2008» շարժումը:
– վախճանվել է օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանը:
2008 - Նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքում միասին
բացել են մոտ 8,5 միլիարդ դրամ արժողությամբ նորակառույց Խանջյան - Հերացի ավտոմայրուղին:
2014 - Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ պայմանագիրը՝ կողմ է քվեարկել 103
պատգամավոր, դեմ՝ 7-ը, ձեռնպահ՝ 1-ը։
2018 - Մարալիկի տարածաշրջանի լեռներում ՀՀ ԶՈւ ռազմական ՍՈւ-25 օդանավ է կործանվել, երկու
օդաչուները զոհվել են:
2019 - 500 միլիոն դրամի հափշտակության մեղադրանք է ներկայացվել երրորդ նախագահ Սերժ
Սարգսյանին, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը։ Նույն քրեական գործով
մեղադրանք է առաջադրվել նաև Բարսեղ Բեգլարյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

34 - ծնվել է հռոմեացի սատիրիկ-բանաստեղծ Աբլ ֆլակկը:
1131 - վախճանվել է պարսիկ բանաստեղծ, մաթեմատիկոս և փիլիսոփա Օմար Խայամը:
1534 - Թուրքական զորքերը գրավել են Բաղդադ քաղաքը:
1574 - վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Հենրիխ Իոհախիմ ֆոն Ռետիկը, որը
հանդիսացել է Կոպեռնիկոսի միակ աշակերտը և նրա տեսության քարոզիչը:
1642 - վախճանվել է ֆրանսիացի ազնվական, պետական գործիչ, «Կարմիր կարդինալ» մականունը
ստացած Արման Ժան Դյու Պլեսսին՝ հերցոգ դե Ռիշելյեն:
1676 – տեղի է ունեցել Լունդեի ճակատամարտը, որը դանիա-շվեդական պատերազմի նշանավոր մարտերից
մեկն է:

1798 – վախճանվել է իտալացի բնագետ Լուիջի Գալվանին:
1791- Լույս է տեսել «The Observer»-ը՝ առաջին կիրակնօրյա թերթը:
1875 – ծնվել է ավստրիացի բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեն:
1892 - ծնվել է Իսպանիայի դիկտատոր, գեներալիսիմուս Ֆրանցիսկո Ֆրանկոն:
1909 – հիմնվել է տափօղակով հոկեյի ամենահին ակումբը` «Մոնրեալ Կանադիենս»-ը:
1912 - Բուլղարիան, Հունաստանը, Սերբիան և Չեռնոգորիան հաշտության պայմանագիր են կնքել
Թուրքիայի հետ, որով էլ ավարտվել է երկու ամիս շարունակված Առաջին Բալկանյան պատերազմը:
1942 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը սկսել է ռմբակոծել Իտալիան:
1946 - մոսկովյան «Փոքրածավալ ավտոմեքենաների գործարանում» արտադրվել է առաջին մարդատար
ավտոմեքենան՝ «Մոսկվիչ-400»-ը:
1963 – ծնվել է ուկրաինացի ձողացատկորդ, օլիմպիական խաղերի և աշխարհի հնգակի չեմպիոն, 35
համաշխարհային ռեկորդների հեղինակ Սերգեյ Բուբկան:
1969– ծնվել է ամերիկացի ռեփեր Ջեյ Զինը:
1973- «Պիոներ 10» տիեզերական հրթիռը հասել է Յուպիտեր մոլորակին:
1976 - դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը 7-րդ անգամ ամուսնացել է:
1977 - Ժան Բեդել Բոկասսան իրեն կայսր է հռչակել Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում:
1982 - Չինաստանը ընդունել է սահմանադրությունը:
2005 - փլվել է ռուսական Չուսով քաղաքի «Դելֆին» լողավազանը, որի հետևանքով զոհվել է 14
մարդ՝ որից 10-ը երեխաներ:
2009 - վախճանվել է խորհրդային և ռուս դերասան Վյաչեսլավ Տիխոնովը:
2020 - վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս Նարինդեր Սինկխ Կապանին, որը հանդիսանում է
օպտիկաթելային տեխնոլոգիայի հիմնադիրներից մեկը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)Արաբկիր վարչական շրջանի փոխթաղապետն անվայելուչ արարքի համար մնաց անպատիժ10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ)
Ամենադիտված