ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը մոռացել է իր նախկին հայտարարությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2018 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետարանում համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով կայանալիք արտահերթ ընտրություններին, շեշտեց, որ այս փուլում իրենց համար շատ կարևոր է, որպեսզի բացառեն ընտրությունների ընթացքում վարչական լծակների կիրառումը, ընտրակաշառքը, մանկավարժներին ընտրական պրոցեսների մեջ ներգրավելու դեպքերը:
 
«Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որևէ մեկը չի կարող ձեր իմացած իմաստով «ասել», թե ում ընտրի: Քաղաքացիները պետք է հետևեն քարոզարշավին, քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներին, ծանոթանան ծրագրերին և որոշում կայացնեն իրենց քվեարկության վերաբերյալ: Ես ցանկանում եմ ասել, որ պետք է բացառվի դպրոցների տնօրենների և ընդհանրապես մանկավարժների ներգրավվածությունը քարոզչական գործընթացներում: Ո՛չ մի տնօրեն, ո՛չ մի ուսուցիչ չպետք է օգտագործի իր կարգավիճակը քարոզչություն անելու համար, որովհետև նրանց գործառույթը երեխաներին գիտելիք հաղորդելն է և նրանց կրթական պրոցեսը կազմակերպելը»։
 
Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահ էր իր հաղթանակի վրա և կոչ էր անում չկիրառել որևէ վարչական ռեսուրս, հատկապես դպրոցի տնօրեններին և կրթական ոլորտը փորձում էր զերծ պահել քաղաքական դաշտ բերելուց։ Սակայն այսօր ՏԻՄ ընտրություններին ընդառաջ վարչապետը, կարծես թե, մոռացել է նախկինում արված իր հայտարարության մասին և ցանկացած լծակ փորձում է ի շահ իր թիմի ծառայեցնել։ Նախընտրական քարոզարշավին այս անգամ մասնակցում է նաև Սարալանջի հիմնական դպրոցի տնօրեն Քրիստինե Մանուկյանը, ով ՔՊ-ի ցուցակով առաջադրվել է ավագանու անդամի թեկնածու։ Նա ակտիվ կերպով մասնակցում է ՔՊ քարոզարշավին և տեսաուղերձների միջոցով փորձում է լրացուցիչ ձայներ հավաքել իր թիմի համար։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular