ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … վիսկի Դյուարս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս John Dewar & Sons ընկերությունը կրում է աշխարհում ամենահայտնի և հաջողված վիսկի արտադրողի պատվավոր կոչումը: Բարձր որակի, բնական բաղադրիչների և փափուկ համի շնորհիվ Dewars ապրանքանիշի արտադրանքը ունի արժանի ժողովրդականության էլիտար ալկոհոլային խմիչքների իսկական գիտակների շրջանում:

Իսկ ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել:

Dewars վիսկիի պատմությունը սկսվել է դեռ 1846 թվականին, երբ ընկերության հիմնադիր Ջոն Դյուարը որոշել է իր սեփական սպիրտի թորման արտադրամասը բացել շոտլանդական փոքրիկ Պերտե քաղաքում: Որպես «մեծ» բիզնեսի նորեկ, Ջոնը մեծ ջանքեր է գործադրել իր ընկերությունը հայտնի դարձնելու և իր հաճախորդներին գրավելու համար: Միանգամայն հնարավոր է, որ ժամանակի ընթացքում Ջոն Դյուարի արտադրությունը կկրկներ հարյուրավոր նմանատիպ ընկերությունների ճակատագիրը, որոնք անհույս մնացել են մոռացության մեջ, եթե մի օր պրպտուն մտքով գործարարի մոտ չառաջանար մի հետաքրքիր գաղափար: Փաստն այն է, որ այն ժամանակ վիսկին ազատ վաճառքի համար մատչելի չէր, քանի որ այդ ըմպելիքը տակառներով էին առաքվում գարեջրատներ և պանդոկներ, որից հետո այն այնտեղ վաճառվում էր մասնաբաժիններով՝ բաժակներով: Եվ Ջոն Դյուարը դարձել է առաջին վիսկի վաճառողը, որը որոշել է այն վաճառել ապակե շշերի մեջ, ինչն էլ ձեռնարկատիրոջը պարգևել է արժանի հարգանք, և նրա խմիչքը ճանաչում է ստացել շոտլանդական հասարակության շրջանում:

Աստիճանաբար Ջոն Դյուարի արտադրությունը սկսել է թափ հավաքել: Էլիտար խմիչքի ստեղծողը անընդհատ ընդլայնել է իր արտադրանքի տեսականին համագործակցելով Շոտլանդիայի լավագույն սպիրտագործների հետ և պարզապես վայելել է կյանքը: Այնուամենայնիվ, ոչ թե նա է Dewars վիսկիին համաշխարհային համբավ պարգևել, այլ նրա կրտսեր որդին՝ Թոմասը:

Ջոն Դյուարի մահից հետո նրա որդիները՝ Ջոն Ալեքսանդրը և Թոմասն են շարունակել ալկոհոլային խմիչքների բիզնեսը: Եղբայրները որոշել են տեղափոխվել Լոնդոն, սակայն մայրաքաղաքում արտադրություն դնելը հեշտ գործ չի եղել, քանի որ այն ժամանակ Լոնդոնում մարդիկ նախընտրում էին խմել կոնյակ, ջին և ռոմ՝ վիսկին համարելով չափազանց թույլ ըմպելիք: Բայց բարեբախտաբար, Թոմաս Դյուարը գտել է դժվարին իրավիճակից դուրս գալու յուրօրինակ ելք: Հոր բիզնեսի նոր տերը վարձել է մարդկանց, որոնք սկսելով այցելել պանդոկներ  պատվիրել են Dewars վիսկի: Լսելով, որ հաստատությունում նման խմիչք չկա, նման «այցելուները» հիասթափված հեռացել են: Եվ իհարկե, նման հաջող մարքեթինգային քայլը ի վերջո Dewars վիսկին վերածել է ամենահայտնի խմիչքի ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular