ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ պետքարտուղարը սպառնացել է Ռուսաստանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ուրբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պետք է վերահաստատեն իրենց հավատարմությունը մինսկյան պայմանավորվածություններին։ Նա երկու կողմերին էլ մեղադրել է պայմանագիրը չկատարելու մեջ։

Միևնույն ժամանակ, ըստ Բլինկենի, «Մինսկ-2»-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մեծ մասը խախտել է ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանը։

Բլինկենը հաստատել է, որ շուտով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անձամբ կքննարկի Ուկրաինայի իրավիճակը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է կանխատեսելի ու կայուն հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ մինչ այժմ Մոսկվայի` Կիևի հետ կապված  գործողությունները մեզ հակառակ ուղղությամբ են տանում։

ԱՄՆ ԱԳ նախարարը մերժել է Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի ագրեսիայի ծրագրերը։ Նրա խոսքով՝ ագրեսիան այժմ միայն Ռուսաստանից է գալիս։

«Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանին սպառնում է լուրջ հետևանքներ` ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից»,- ասել է Բլինկենը՝ ելույթ ունենալով Reuters Next առցանց ֆորումում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular