ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում, արդյոք հնարավոր է բարձրացնել մարդկանց մեդիագրագիտության մակարդակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 3-ին Երևանի Գյոթե կենտրոնում տեղի ունեցավ «Մեդիագրագիտություն և անհատական տվյալների պաշտպանություն» թեմայով քննարկում: Խոսնակներն էին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:

Нет описания.

Միջոցառումն իրականացվում է Data CTRL Center նախագծի շրջանակներում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ։ Այն մասշտաբային տարածաշրջանային նախագիծ է, որը նախաձեռնել է Ուկրաինայի Գյոթե ինստիտուտը 2020 թ.-ին, այն ուղղված է մեդիագրագիտության մասսայականացմանը և անձնական տվյալների պաշտպանությանը համացանցում։ Նախագիծը 2021 թ.-ին հասել է Հայաստան: Երևանի Գյոթե կենտրոնը դիմել է «Արմաթ» լաբորատորիաներին՝ ի դեմս Սեդրակ Վարդանյանի: Կազմակերպվել է քառօրյա ճամբար, որի ընթացքում 30 երիտասարդ ստեղծել են վեց նախագիծ՝ «Մեդիագրագիտության և անհատական տվյալների պաշտպանություն» թեմայով, ստացել են փոքրիկ աջակցություն, ի մի բերել իրենց նախագծերը՝ շարունակելով համագործակցությունն իրենց մենթորների հետ, այնուհետև ներկայացվել են «Դիջիթեք էքսպոյի» ընթացքում՝ Երևանի Գյոթեի կենտրոնի տաղավարում: Այսօր արդեն կենտրոնում քննարկման-միջոցառման տեսքով ամփոփվեց նաև այդ նախագիծը:

Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում, արդյոք հնարավոր է բարձրացնել մարդկանց մեդիագրագիտության մակարդակը: Մարտիրոսյանը նշում է՝ հաճախ է լինում, երբ տարբեր հարցերում պետք է բազմաթիվ խնդիրների հանդիպենք, սայթաքենք, հետո նոր սկսենք այդ խնդրով զբաղվել: «Քիչ է լինում, որ մինչև խնդրին բախվելը, մարդիկ փորձել են այն կարգավորել: Նույնը մեզ հետ եղավ մեդիագրագիտության դեպքում»,-ասում է մեդիափորձագետը: Նշում է՝ ուրախ է, որ երիտասարդները հետաքրքրված են այս խնդրով, փորձում են լուծումներ առաջարկել: ««Դիջիթեքի» ժամանակ շատ լավ տպավորություն գործեցին դպրոցականների նախագծերը: Բայց կարևոր է ոչ միայն սկսելը, այլ նաև ստեղծածը զարգացնելը, որպեսզի այն չհնանա: Մեր հասարակության խնդիրն այն է, որ սկսում են ինչ-որ բան, հետո հավեսները կորում է, մոռանում են դրա մասին»,-նշում է Մարտիրոսյանը: Բերում է «Արմաթ» լաբորատորիաների օրինակը, որի ընդհանուր թիվն անցել է 600-ը, իսկ սա վկայում է հսկայական աշխատանքի մասին: Մեդիափորձագետն ընդգծում է՝ պետք է սկսել կրթել երեխաներին, գտնել տարբեր մեթոդներ կարևոր ինֆորմացիան փոխանցելու համար: Կրթական նոր չափորոշիչների համաձայն՝ մեդիագրագիտություն ապագայում կդասավանդվի դպրոցներում՝ Ինֆորմատիկայի հետ համատեղ, բայց Մարտիրոսյանը կարծում է, որ մինչ այդ պետք է տարբեր հարթակներով իրազեկել մարդկանց:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը ևս համակարծիք է, որ աշակերտների և ուսանողների շրջանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքները պետք է ավելացնել: «Գուցե ապագայում սկսենք այցելել համալսարաններ և դպրոցներ, ամեն դեպքում այդ ուղղությամբ աշխատում ենք, մտածում գաղափարը կյանքի կոչելու և իրագործելու մեթոդների մասին»,-ասում է Հայրապետյանը:

Нет описания.

Քննարկման ժամանակ խոսվեց նաև ապատեղեկատվության և դրա տարածման մասին: «Լինում են դեպքեր, երբ ուղղակի սխալ ինֆորմացիա է տարածվում, այն ուղղորդված չէ: Բայց ապատեղեկատվությունը հիմնականում ուղղորդված է, հետապնդում է կոնկրետ նպատակ: Պայքարի մասին: Կան ֆեյքնյուզեր, որոնց մարդիկ հավատում են, և դա անհույս է: Կար տեսանյութ, որտեղ նշվում էր՝ «Հայկական նավատորմը ոչնչացրեց Բաքուն»: Այն ուներ մի քանի հազար լայք: Իմ կարծիքով՝ այդ մարդկանց արդեն հնարավոր չէ ինչ-որ բան բացատրել: Իհարկե, կան մարդիկ, որոնք խաբվում են, օրինակ՝ շտապում են, ժամանակ չունեն ինֆորմացիան ստուգելու: Խոսքը սրա մասին չէ: Իրականում ոլորտում մեր անելիքները շատ են, իսկ «թիրախում» պետք է լինի երիտասարդ սերունդը: Նրանց կրթելով, օգտակար ինֆորմացիան կհասցնենք նաև մյուսներին»,-եզրափակում է Մարտիրոսյանը:

Քննարկման ավարտին արմաթցիները ներկայացրեցին իրենց նախագծերը, որոնք օգնելու են հանրությանն էլ ավելի մեդիագրագետ դառնալ:

Լուսինե Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular