ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջուկային գործարքի շուրջը բանակցային գործընթացը դադանղ է առաջ շարժվում. Իրանի ԱԳ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վիեննայում միջուկային գործարքի գործողության վերսկսման շուրջը բնակացություններն ընթանում են լավ, բաց դանդաղ:

Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը՝ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ կայացա հեռախոսային բանակցություննրի ժամանակ: «Ամիր Աբդոլահիյանը շնորհակալությու է հայտնել ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավարին համագործակցության համար եւ բանակցային գործընթացը բնութագրել է որպես լավ, բայց դանդաղ»,- հայտնում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Դիվանագետի խոսքով՝ «բանակցություններում իրանական կողմի նպատակն անարդարացի պատժամիջոցների գործողության լիակատար դադարեցումն է»: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում բանակցությունների յոթերորդ փուլը կավարտվի դեկտեմբերի 3-ին, ինչից հետո եվրոպացի մասնակիցները կվերադառնան իրենց երկրներ կոնսուլտացիաների շարունակման համար: Ըստ որում, Իրանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ կողմերը կարող են բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալ արդեն հաջորդ շաբաթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular