ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունը պատժամիջոցային գործընթաց է սկսում Թուրքիայի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպայի խորհուրդը Թուրքիային պատասխանատվության կանչելու գործընթաց է նախաձեռնել՝ գործարար և բարերար Օսման Քավալային ազատ արձակելուց հրաժարավելու պատճառով՝ անտեսելով ՄԻԵԴ-ի որոշումը:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, համապատասխան որոշման օգտին նախօրեին քվեարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհուրդը, որը կազմված է 47 անդամ երկրի մշտական ներկայացուցիչներից:

Արդյունքում այս գործընթացը կարող է հանգեցնել Թուրքիայի՝ Եվրոպայի խորհրդում ձայնի իրավունքից զրկվելուն և անգամ նրա անդամակցության դադարեցմանը:

Եվրոպայի խորհուրդը խնդրել է Անկարային խնդրել է այս գործով իր տեսակետը հայտնել մինչև 2022 թվականի հունվարի 19-ը: Դրանից 2 օր առաջ Թուրքիայում նշանակված է Քավալայի գործով հաջորդ նիստը:

Անցյալ շաբաթ թուրքական դատարանը որոշել է Քավալային բանտում թողնել՝ երկարաձգելով քառամյա բանտարկությունն՝ առանց մեղադրական դատավճիռ կայացնելու:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular