ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կառավարության անողնաշարությունը․ օրենքում չեն նշել «Արցախի Հանրապետություն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարությունն առաջարկում է 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ը նշել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր: «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխության նախագիծը երեկ հավանության է արժանացել կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի թվում, և ուղարկվելու է խորհրդարանի հաստատմանը: Ադրբեջանում նույնպես սեպտեմբերի 27-ը նշվում է որպես հիշատակի օր, իսկ պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 8-ը Ադրբեջանի տոնացույցում որպես Հաղթանակի օր է ավելացվել: Այդուհանդերձ, ինչպես ցանկացած դեպքում, այս պարագայում էլ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սվաղել են ձևակերպումները, հրաժարվել նախագում ամրագրել «Արցախի Հանրապետություն» եզրույթը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Արմեն Գևորգյանը նմանատիպ օրենսդրական նախաձեռնություն էին ներկայացրել, որին կառավարությունը տվել էր բացասական կարծիք։ Պատգամավորներն առաջարկել էին սեպտեմբերի 27-ը սահմանել որպես ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր: Կառավարությունից արձագանքել էին, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը»: Կառավարությունն իր առաջարկով հրաժարվում է գործածել Արցախի Հանրապետություն ձևակերպումը, ինչպես նաև 2020 թվականի ագրեսիայի բնորոշման մեջ օտար վարձկանների մասնակցության փաստը։

Պետրոս Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular