Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հաշմանդամների միջազգային օր, Ռուսաստան՝ Փաստաբանի օր, Անհայտ զինվորի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1842 – ծնվել արևմտահայ վիպասան Սրբուհի Տյուսաբը։
1842 - ծնվել է լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը։
1864 - ծնվել է գրող Լևոն Մանվելյանը:
1896 - ծնվել է հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ Ավիս Նուրիջանյանը:
1900 - Փարիզում սկսել է լույս տեսնել ֆրանսերեն «Pro Armenia» երկշաբաթաթերթը։
1915 - ծնվել է հանրահայտ գրող Սերո Խանզադյանը:
1920 - Ստորագրվել է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանն ունեցել է տարածքային ծանր կորուստներ։
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երևանում կազմավորվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ:
1958 - Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։
1961 – ծնվել է քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:
1990 – վախճանվել է ճանաչված երգչուհի Վալյա Սամվելյանը:
2007 - Հայաստանը ձեռք է բերել 1998 թվականի արտադրության «Էյրբաս» Ա-319 ինքնաթիռ, որը նախատեսվել է եղել շահագործել ներկայացուցչական նպատակներով՝ մինչ այդ օգտագործվող 1977 թվականի արտադրության Տու-134 ինքնաթիռի փոխարեն: 
2008 - Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվել է Բռնադատվածների հուշահամալիրը:                    
2010 - Երևանի մարզահամերգային համալիրում ելույթ է ունեցել համաշխարհային երգարվեստի մեծագույն դեմքերից մեկը` Պլասիդո Դոմինգոն:
2011 - Մարզահամերգային համալիրում կայացել է մանկական «Եվրատեսիլ-2011»-ը:
2015 - Երևանի Ազատության հրապարակում անց է կացվել «Ոչ»-ի ճակատի ուժերի (սահմանադրական հանրաքվեին ոչ ասելու) հանրահավաք և տեղադրվել են վրաններ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու համար: 
2016 - ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է արել Ծառուկյանին «վերադառնալ ակտիվ քաղաքականություն»:
2018 - «Իմ քայլը» դաշինքը Փաշինյանի բերանով խոստացել է «հայտնի կոռուպցիոներներից» պետությանը վերադարձնել 2.5 միլիարդ դոլար:
2019 - ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման նպատակով հավաքված Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամների և ոստիկանների միջև սկսվել են բախումներ... 24 անձ բերման է ենթարկվել:
2020 - Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական 16 ուժերը ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում, և վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1586 - առաջին անգամ Կոլումբիայից Անգլիա է բերել կարտոֆիլ:
1596 - ծնվել է լարային երաժշտական գործիքների հանրահայտ իտալացի վարպետ Նիկոլո Ամատին: 
1755 - ծնվել է ամերիկացի գեղանկարիչ Գիլբերտ Սթյուարտը:
1800 - Գոգենլինդենի  (Բավարիա) ճակատամարտում ֆրանսիական գեներալ Մորոն ջախջախել է ավստրիացիներին:
1810 - Անգլիան հետ է վերցրել Ֆրանսիայից Մավրիկիան:
1818 – Իլինոյսը դարձել է ԱՄՆ-ի 21-րդ նահանգը:
1883 – ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Վեբերնը:
1919 – վախճանվել է ֆրանսիացի նշանավոր նկարիչ, իմպրեսիոնիստ Օգյուստ Ռենուարը:
1948 – ծնվել է բրիտանացի երգիչ, «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիրներից մեկը հանդիսացող Օզզի Օսբորնը:
1966 - մոսկովյան Կրեմլի պատերի տակ թաղվել են Անհայտ զինվորի մասունքները:

1967 – Քեյփթաունի (ՀԱՀ) Գրուդ Շուդ հոսպիտալում պրոֆեսոր Քրիստիան Բերնարդը իրականացվել է սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը՝ մահացու վիրավոր 25-ամյա կնոջ սիրտը փոխպատվաստվել է 55-ամյա հիվանդին:
1971 - սկսվել է երրորդ հնդկա-պակիստանական պատերազմը:
1984 – Հնդկաստանի Բհոպալ քաղաքի պեստիցիդների Union Carbide քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի ժամանակ  մեթիլիզոցիանիդի արտահոսքի արդյունքում 3000 մարդ է զոհվել:
1989 - համարվում է «սառը պատերազմի» ավարտի օր, քանի որ ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովը և ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել են, որ իրենց երկրները այլևս չեն հանդիսանում հակառակորդներ:
1991 - լուծարվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ը:
1992 - ուղարկվել է առաջին СМС հաղորդագրությունը:
1997 – Կանադայի մայրաքաղաք Օտտավայում 133 պետությունների կողմից ստորագրվել է համաձայնագիր հակահետևակային ականների չօգտագործման մասին:
1999 - Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Չեչնիայի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Արգունը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак КарапетянПашинян признает свою неудачуАлександр Григорян станет новым главным тренером «Волгаря» Нарек Григорян сделал ассист в разгромной победе против «Клужа» Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола ПашинянаПамятник Арно Бабаджаняну В Париже неизвестный пришел в консульство Ирана и угрожает устроить взрывЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимНе торопитесь хоронить надежду, не вносите сомнение в мою и нашу веру - в этом залог будущего Армении и России: Ответ Затулина Манукяну
Самое популярное