ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կռվի դաշտը Մոսկվան է. ինչու՞ են Հայաստանի և Ադրբեջանի համայնքները մոբիլիզացնում փողոցային մարտիկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv–ն գրում է, որ մի քանի օր է, ինչ փողոցային մարտիկներ են մոբիլիզացվում սոցիալական ցանցերում Մոսկվայում ինչ որ «ընդհանուր նպատակ» իրականացնելու համար։ Հավաքագրվում են կռվողներ հայերից ու ադրբեջանցիներից, և, ըստ լրագրողների, դրանում իրենց դերն ունեն նաև ազգային համայնքները։

Մոսկվայում բնակվող հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ արդեն իսկ եղել են 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում սրման ալիքի ֆոնին։ Բայց ի՞նչ են հիմա փորձում կիսել:  tsargrad.tv–ն արդեն գրել էր որոշակի ընդհանուր խնդիր լուծելու համար փողոցային մարտիկների հավաքագրման մասին։ Այն բանից հետո, երբ այդ ամենը բացահայտվել է՝ սոցիալական ցանցերում գովազդները սկսել են շտապ հեռացնել։ Իսկ այժմ Readovka-ն է հայտնել, որ «Մոսկվայում սկսվել է հայ-ադրբեջանական պատերազմը», որտեղ «համայնքները մոբիլիզացնում են իրենց մարտունակ անդամներին միմյանց դեմ կռվելու համար»։ Վեճի պատճառը, իբր, նոյեմբերի 16-ին TikTok-ում մոսկվաբնակ հայերից մեկի վիրավորական արտահայտություններ են եղել  ադրբեջանական ժողովրդի հասցեին։ Նույնիսկ չարժի վերապատմել այդ տողերը, քանի որ դրանք իսկապես շատ ցածր են հնչում: Լրագրողների տեղեկություններով մեկնաբանություն կատարողը ծեծի է ենթարկել, իսկ հետո սկսվել են փոխադարձ պահանջներ։ Մնում է ավելացնել, որ ոստիկանությունն արդեն իսկ ուշադրության է արժանացրել տեղի ունեցածը և, ըստ tsargrad.tv–ի աղբյուրների, վերլուծում է ինչպես հրապարակումները սոցիալական ցանցերում, այնպես էլ ենթադրաբար նախատեսված հանդիպումների մասին հաղորդագրությունները ամեն ինչ հարթելու համար։ Հրահանգված է ոչ միայն կանխել հնարավոր պատերազմը, այլ նաև անկարգությունները կանխել դեռ արմատից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular