ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում փորձում են ամեն բան թողնել ժողովրդի ազատ կամքի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարության նոր որոշումը, որն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, սահմանում է, որ քաղաքացիները հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումների կարող են մասնակցել, եթե ունենան ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող թուղթ կամ պատվաստման հավաստագիր:

Այս թեմայով զրուցել ենք ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք ժամանակին է արվում այս սահմանփակումը, թե՞ ոչ մասնագետը ասել է․ «Որոշումն ուշացած է, կարելի էր ավելի շուտ ընդունել, որովհետև հաշվի առնելով մեր երկրում պատվաստման ցուցանիշների ցածր մակարդակը, այս սահմանափակումը կարող էր խթանել այն, ինչպես, օրինակ՝ հոկտեմբերի 1-ից ընդունված փոփոխությունը, որ գործատուն աշխատողներից 14 օրը մեկ պետք է պահանջի ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող թուղթը կամ պատվաստման հավաստագիրը: Այս սահմանափակումը նպաստեց, որ պատվաստումային գործընթացը բավականին ակտիվանա: Նոր սահմանափակումն աշխարհում ընդունված փորձ է, այսօր ավելի խիստ մեթոդներ են կիրառվում, օրինակ՝ Ավստրիայում մոտ 7 հազար եվրո տուգանք են նախատեսում այն մարդկանց համար, որոնք հրաժարվում են պատվաստումից: Այսօր կորոնավիրուսը համարվում է հանրային առողջությանը սպառնացող հիվանդություն, որի դեմ պայքարելու համար ամեն երկիր ընտրում է իր մեթոդը: Պատվաստումն այդ պայքարի թիվ մեկ գործիքն է, ու դրա ընդգրկվածությունը մեծացնելուն ուղղված միջոցառումները խրախուսելի են»:

Հարցին, թե կիրառվող սահմանափակումները որքանո՞վ են նպատակային ու ժամանակին արվում համապատասխան գերատեսչության կողմից` մասնագետն ասաց․ « Մեզ մոտ մի փոքր փորձում են ամեն բան թողնել ժողովրդի ազատ կամքի դրսևորմանը, որպեսզի մարդիկ գիտակցելով հասնեն նրան, որ պետք է պատվաստվել, բայց սա բերում է նրան, որ մենք ավելի շատ դեպքեր ենք ունենում ու կարծում եմ, որ այդ փափուկ ուժը կարելի էր ավելի վաղ մի կողմ դնել, որպեսզի թե՛ հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը թեթևացնեինք, թե՛ մահվան դեպքերը նվազեցնեինք»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular