Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ հավատում, որ Հայաստանի ներկայացուցիչը ճնշման տակ է ստորագրել փաստաթուղթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ գերիների հարցը օրակարգային չէր։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Հարցին, թե ինչու չի քննարկվել իրավապաշտպանն ասաց․ «Նրանք այնտեղ բարձրագույն բաների մասին են խոսել, իսկ կներեք էլի, իրենց համար գերիներ՝ 10 հոգի, 100 հոգի, ի՞նչ հաշիվ է: Այնտեղ լուծվել են մեծ խնդիրներ, և երբ ասում են՝ ճնշման տակ է Հայաստանի ներկայացուցիչը ստորագրել, ես չեմ հավատում: Դա սրտից բխած, նույն համընկնությունն է Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերի հետ: Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը կարող էր չգնալ, որովհետև Հայաստանի դերակատարությունը զրոյացված է: Խոշոր առևտուր է գնում, և հայի ցավը, գերիների ընտանիքը նրանց չեն հետաքրքրում: Երբ մենք խոսում ենք հայկական շահերի մասին, պետք է հստակեցնենք՝ մենք խոսում ենք ազգային շահերի՞, թե՞ այս իշխանությունների շահերի մասին, որովհետև դրանք տարբեր են: Այնտեղ Հայաստան չկար, կար իշխանության ներկայացուցիչ, որը համաձայն է այդ ամենի հետ, այլ հարց է, որ մանիպուլյացիաներով փորձում են ցույց տալ, թե իբր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տապալեց բոլորին և այլն. դա արհամարհանք է ժողովրդի հանդեպ, իրոք անմեղսունակի տեղ են դնում: Դուք նայեք քարտեզին և տեսեք՝ ինչ է տեղի ունենում»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանն ընդգծեց. «Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը այդքան միամիտ է, ես ստիպված եմ պաշտպանել Փաշինյանին բոլոր նրանցից, ովքեր ասում են, թե նա չի կարողանում, ունակ չէ, և այլն. Բացարձակապես, նա ձեռքին ունի հստակ մշակված ծրագիր, որով գնում է: Ինչ վերաբերում է նրա հայտարարած տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելուն, ապա Էրդողանը ասել է, որ այս դարը Թուրքիայի դարն է, և այս իշխանությունը գոնե նոր գործընկերների հետ պետք է իրեն համաձայնեցված պահի և չհակասի այն ամենին, ինչ ասում է Էրդողանը: Էրդողանը չարաչար սխալվում է, չարաչար սխալվում է նաև այս իշխանությունը: Նրանք այնպես են սայթաքելու, որ ես ստիպված եմ լինելու իրենց իրավունքները պաշտպանել այն տեղերում, որտեղ իրենք հայտնվել են: Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի մտածում այն, ինչ ասում է, նա ասում է այն, ինչով պետք է խաբվի և մոլորության մեջ ընկնի ժողովուրդը, այնինչ հրաշալի գիտի Փաշինյանը, որ այն, ինչ պահանջվում է իրենից, քարտեզի վրա մինիմում գինն է»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈւկրաինան զորավարժություններ է իրականացրել Ղրիմի մոտակայքում Էրլինգ Հոլանդը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներինԶելենսկին պատասխանել է Ռուսաստան ժամանելու Լավրովի առաջարկինՌուս դիվանագետները լքում են ԱՄՆ-նՊետք է «Անձնական տվյալների պաշտպանության» օրենքը կարգավորվիՌԴ ԱԳՆ-ն արգելել է ԵՄ մի շարք գործիչների մուտքը ՌուսաստանՄեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն բացառիկ նպատակով. իրանագետՄոտ ժամանակներս իրավիճակի ոչ մի լավացում չի լինելու. պետք է լինել ռեալիստ. Ստեփան ԳրիգորյանՈւկրաինայում իրավիճակը պայթյունավտանգ էԻմունոլոգը խոսել է կրկնապատվաստման ժամանակ կրկնակի դոզայի անհրաժեշտության մասինԱղքատության միջին մակարդակը 2020թ. դարձել է 27 տոկոսՌուսաստանի հետ սահմանին էսկալացիայի մակարդակն այժմ ավելի բարձր չէ, քան անցյալ տարվա սկզբին էր. Զելենսկի15-ամյա աղջիկը հայտնաբերվել էԹթվածնային կոկտեյլ. հայ տուրօպերատորները հրավիրում են լեռներ հետկովիդային վերականգնման նպատակովԱդրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել. Sputnik ԱրմենիաՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԵԽԽՎ-ն քննադատում է Հայաստանում վիրավորանքի քրեականացումըԱրցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են․ ԱՀ ՄԻՊԼուկաշենկոն նշել է իր հրաժարականի պայմանը«Աներեւակայելի է․ մեր 30 տարվա պայքարից հետո այս իշխանությունը ոսոխի թեզերն է կրկնում»․ Րաֆֆի ՀովհաննիսյանԷդ որ գնում եք զորամասեր, նկարվում եք զինվորների հետ ու ասում եք «մենք հայ զինվորին ասեցինք, որ հայ զինվորը չի պարտվել» բա դրանից հետո իրենց գոնե ասում եք, թե՞ ով է պարտվել. Ռուբեն ՄխիթարյանԼուկաշենկոն նշել է իր հրաժարականի պայմանը Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը․ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ոտնահարվում է ժողովրդավարությունը․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում զեկույցին դեմ քվեարկելու մասին Մոտ օրերս հանգամանալից կարձագանքեմ․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին (տեսանյութ) Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ Ռուսաստանի դեսպանությունը խաղաղ երկինք է մաղթել Հայաստանի ռազմական ղեկավարությանը ՆԱՏՕ-ում խոստովանում են, որ ՌԴ-ն չի ծրագրում ներխուժել Ուկրաինա Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ «Հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորություններ են հայտնվել»․ Ալիև Խոշոր հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 76–ամյա քաղաքացին օրեր անց մահացել էՈւկրաինայի ՊՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ից սպառազինությամբ բեռնված 45 ինքնաթիռի թռիչքների մասին. առայժմ ժամանել է չորսը Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի «Մենք դեռ խոսելու ենք ոմանց համար անհնարին թվացող մեր հաղթանակների, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին». Առուշ Առուշանյան «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը․ ՄԻՊ Քանաքեռի տներից մեկում հայտնաբերվել է 37-ամյա կնոջ կախված դի Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպքՀայաստանն ընդունել է Թուրքիայի հրավերը․ Չավուշօղլուն հրավիրում է ֆորումի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3536 նոր դեպք. մահ չի գրանցվել Ամերիկյան ինդեքսները նվազել են Փաշինյանը մտքափոխվե՞լ է․ չի ցանկանում հանել նախկինների կարած «կոստյումը»Ռուսաստանը չի ցանկանում պատերազմներ, բայց թույլ չի տա անտեսել իր շահերը. Լավրով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եռաբլուրում աղոթեց հերոսների հոգիների հանգստության համար Երկրաշարժ ԹուրքիայումՎիրավոր ու բզկտված․ Հայոց բանակը նշում է կազմավորման 30-ամյակըNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին. Վանեցյանն ու Աբրահամյանը գնացել են դիրքեր «Քաղաքացիական պայմանագրում» բուռն քննարկումներ են․ դեմ են Արայիկ Հարությունյանի թեկնածությանը
Ամենադիտված