Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ստիպված եմ պաշտպանել Փաշինյանին՝ նա այդքան միամիտ և անկարող չէ». Լարիսա Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանը և նրա մեջքին կանգնած Թուրքիան չեն թաքցնում, որ իրենց համար այն բոլոր տարածքները, որոնց մի մասը հանձնված է առանց կրակոցի, մյուս մասը ինչ-որ ձևով դեռ պահում են, դրանք բոլորը պատկանում են Ադրբեջանին: Դեռ նախորդ տարվանից համաձայնեցված էր այս ամենը, և եթե հողը ամբողջովին տալիս են, ճանապարհը տալու ի՞նչն է զարմանալին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ոտնձգություններին:

Նա ընդգծեց, որ այն քարտեզը, որով 1919թ. Ադրբեջանը դիմել է Ազգերի լիգա, Հայաստանի Հանրապետության համար այդտեղ առանձնացված է Սևանի կեսով մինչև Երևան. «Այսինքն՝ Ադրբեջանը նոր բան չի ասում, նա իրականացնում է իր ծրագիրը՝ Հայաստանը դարձնում է Ադրբեջանի անկլավ»:

Հարցին՝ սա՞ է խաղաղության դարաշրջանը, նա պատասխանեց. «Ըստ երևույթին, 100 տարի առաջ հայրենազրկել են Արևմտյան Հայաստանը, հիմա հայրենազրկում են Հայաստանի մյուս մասերը, երրորդ քայլով էլ ծրագիր է դրված անկլավ դարձնել և ոչնչացնել մնացած մասը: Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում այս իշխանության կամոք, բայց սա չի նշանակում, որ դա տեղի է ունենում ժողովրդի կամ ազգի կամոք: Այո, այս իշխանությունը իր դաշնակից Ադրբեջանի և Թուրքիայի հետ համարում է, որ լուծել է Արցախի հարցը և հիմա պետք է Սյունիքի հարցը լուծել, բայց մենք պետք է ասենք, որ դա թույլ չենք տալու»:

Լարիսա Ալավերդյանը նաև պարզաբանեց, թե ինչու Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ գերիների հարցը օրակարգային չէր. «Նրանք այնտեղ բարձրագույն բաների մասին են խոսել, իսկ կներեք, էլի, իրենց համար գերիներ՝ 10 հոգի, 100 հոգի, ի՞նչ հաշիվ է: Այնտեղ լուծվել են մեծ խնդիրներ, և երբ ասում են՝ ճնշման տակ է Հայաստանի ներկայացուցիչը ստորագրել, ես չեմ հավատում: Դա սրտից բխած, նույն համընկնությունն է Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերի հետ: Այդ հանդիպման ժամանակ Հայաստանը կարող էր չգնալ, որովհետև Հայաստանի դերակատարությունը զրոյացված է: Խոշոր առևտուր է գնում, և հայի ցավը, գերիների ընտանիքը նրանց չեն հետաքրքրում: Երբ մենք խոսում ենք հայկական շահերի մասին, պետք է հստակեցնենք՝ մենք խոսում ենք ազգային շահերի՞, թե՞ այս իշխանությունների շահերի մասին, որովհետև դրանք տարբեր են: Այնտեղ Հայաստան չկար, կար իշխանության ներկայացուցիչ, որը համաձայն է այդ ամենի հետ, այլ հարց է, որ մանիպուլյացիաներով փորձում են ցույց տալ, թե իբր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տապալեց բոլորին և այլն. դա արհամարհանք է ժողովրդի հանդեպ, իրոք անմեղսունակի տեղ են դնում: Դուք նայեք քարտեզին և տեսեք՝ ինչ է տեղի ունենում»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպանն ընդգծեց. «Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը այդքան միամիտ է, ես ստիպված եմ պաշտպանել Փաշինյանին բոլոր նրանցից, ովքեր ասում են, թե նա չի կարողանում, ունակ չէ, և այլն. Բացարձակապես, նա ձեռքին ունի հստակ մշակված ծրագիր, որով գնում է: Ինչ վերաբերում է նրա հայտարարած տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելուն, ապա Էրդողանը ասել է, որ այս դարը Թուրքիայի դարն է, և այս իշխանությունը գոնե նոր գործընկերների հետ պետք է իրեն համաձայնեցված պահի և չհակասի այն ամենին, ինչ ասում է Էրդողանը: Էրդողանը չարաչար սխալվում է, չարաչար սխալվում է նաև այս իշխանությունը: Նրանք այնպես են սայթաքելու, որ ես ստիպված եմ լինելու իրենց իրավունքները պաշտպանել այն տեղերում, որտեղ իրենք հայտնվել են: Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի մտածում այն, ինչ ասում է, նա ասում է այն, ինչով պետք է խաբվի և մոլորության մեջ ընկնի ժողովուրդը, այնինչ հրաշալի գիտի Փաշինյանը, որ այն, ինչ պահանջվում է իրենից, քարտեզի վրա մինիմում գինն է»:

Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ»
Ամենադիտված