ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան եվրոպական քաղաքների շարքում առաջինն է COVID-19-ի դեմ պայքարի հարցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվան առաջին տեղում է Եվրոպայում ու երրորդն աշխարհում` Սան Ֆրանցիսկոյից ու Նյու Յորքից հետո, կորոնավիրուսի դեմ պայքարում իր նորարարություններով: Հեղինակավոր StartupBlink միջազգային գործակալությունը հետազոտություն է հրապարակել։ Տեղեկությունը հայտնում է Մոսկվայի քաղաքապետարանի կայքը։
Հնգյակը եզրափակում են Բոստոնն ու Լոնդոնը։
Մոսկվային բարձր ցուցանիշների հասնելու հարցում օգնել են գրեթե 160 առաջադեմ լուծումները, որոնք կիրառվում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցում։
Դրանց թվում են արհեստական բանականության հիման վրա համակարգչային ալգորիթմները։ Այդ տեխնիկան արդեն օգնել է ճառագայթաբաններին ավելի քան երեք միլիոն հետազոտություն անցկացնել։
Մեկ այլ նորարարական լուծում էլ «ամպային» հարթակն է, որը միավորում է հիվանդներին, բժիշկներին, բժշկական կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին, դեղագործական ընկերություններին ու կայքերին:
Բարձր արդյունքների հասնելուն նպաստել են նաև տեխնոլոգիաները, որոնք օգնում են հարմարվել «համաճարակային» կյանքին։ Դրանք խելացի զբոսաշրջության, էլեկտրոնային առևտրի ու լոգիստիկայի, ինչպես նաև հեռահար աշխատանքի և առցանց կրթության ոլորտներում ծրագրեր են:

StartupBlink գործակալության փորձագետները գնահատել են Մոսկվայում ձեռնարկված միջոցառումները համաճարակաբանական ցուցանիշների ու տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից:

Հետազոտության հեղինակները առանձին խոսել են նաև COVID-19-ի դեմ աշխարհում առաջին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կարևորագույն գլոբալ նշանակության մասին։
Վարկանիշը կազմվում է կորոնավիրուսի դեմ պայքարի նորարարական լուծումների գլոբալ քարտեզի հիման վրա ու գնահատում է աշխարհի շուրջ 100 առաջատար քաղաքներ ու 40 երկրներ: Գլոբալ քարտեզը ստեղծվել է 2020 թվականի մարտին, մեկ տարվա ընթացքում դրա վրա ավելի քան հազար որոշումներ են ավելացել։
 
Վարկանիշի ալգորիթմը հաշվի է առնում կորոնավիրուսի դեմ պայքարում օգտագործվող նորարարությունների քանակն ու տեսակը: Բոլոր որոշումները նախնական մոդերացիա են անցնում, և փորձագետներն ընտրում են դրանք որակի և տեղեկատվության արժանահավատության չափանիշները հաշվի առնելով։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular