ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայում բացվել են Ռուսաստան-ԱՍԵԱՆ առաջին ռազմածովային վարժանքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինդոնեզիայում բացվել են Ռուսաստանի եւ Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ)՝ պատմության մեջ առաջին ռազմածովային վարժանքները: Դեկտեմբեի 1-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՍԵԱՆ-ին կից ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում:

Բացման արարողությանը ներկա էին ԱՄԵԱՆ-ին կից ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովը եւ Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպան Լյուդմիլա Վորոբյովան: «Այս վարժանքները տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ բարգավաճման մասին են,- նշել է Իվանովը:- Մենք նոր էջ ենք բացում մեր ռազմավարական գործընկերության մեջ»: Իր կողմից Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի 1-ին նավատորմի հրամանատար դերծովակալ Աբդուլ Ռասիիդը հայտարարել է, որ զորավարժություննեը «կբարելավեն ՌԴ-ի եւ ԱՍԵԱՆ-ի զինվորականների փոխգործակցությունն ու փոխըմբռնումը, ինչպես նաեւ կամրապնդեն նրանց միջեւ բարեկամությունը»:

Ռուսաստան – ԱՍԵԱՆ ռազմածովային վարժանքները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 3-ն Ինդոնեզիայի տարածքային ջրերում՝ Հյուսիսային Սումատրայի շրջանում: Ռուսաստանի կողմից դրանց կմասնակցի «Ադմիրալ Պանտելեեւ» մեծ հակասուզանավային նավը: Վարժանքները բաժանված են երկու փուլի՝ վիրտուալ եւ ծվային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular