ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս չպայքարել կորոնավիրուսի դեմ․ իշխանության տարօրինակ որոշումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները հերթական անհեթեթ և տարօրինակ որոշումն են կայացրել, որով հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։ Առողջապահության նախարարությունն այսկերպ է փորձում պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ՝ ձախողելով մնացած բոլոր միջոցառումները։ Ընդ որում, նույնիսկ իշխանության մեջ այս որոշումը միանշանակ չի ընդունվել, գործադիր իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ նշում են, որ պրակտիկորեն անհնար է լինելու բավարար չափով վերահսկողություն իրականացնել հանրային սննդի վայրերում, մշակութային հիմնարկներում, մինչդեռ վարակի տարածումն առավելապես այլ վայրերում է լինում։

2020 թվականին համավարակի տարածումից հետո հանրային սննդի օբյեկտները լրջագույն խնդիրների բախվեցին տարբեր լոքդաունների պատճառով, բազմաթիվ ռեստորաններ, հյուրանոցներ, զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստիպված էին փակվել՝ չկարողանալով փակել իրենց ծախսերը։ Փաշինյանական իշխանությունն, ի դեպ, գրեթե չի օգնել մասնավոր տնտեսվարողներին, ընդհակառակը, ավելի է ուժգնացրել հարկային բեռը, որպեսզի կարողանան պատերազմի և համավարակի պայմաններում ապահովել բյուջեի եկամուտները։

Նոր որոշումն էլ կայացվել է՝ որևէ կերպ չքննարկելով դա տնտեսվարողների հետ։ Պետությունն ինքը չունի բավարար ռեսուրսներ՝ վերահսկողությունն իրականացնելու, իսկ մասնավորը ստիպված է լինելու լրացուցիչ մարդիկ ներգրավել ՊՇՌ թեսթի կամ պատվաստված լինելու հավաստագրի ստուգումներ իրականացնելու համար։ Արդյունքում, հանգելու ենք մի իրավիճակի, երբ բազմաթիվ օբյեկտներ կրկին կանգնեն փակվելու վտանգի առջև։ Տնտեսվարողներն ընդգծում են նաև, որ քովիդի հետևանքով տուժած հանրային սննդի ոլորտը դեռ չի վերականգնվել, այժմ էլ հավելյալ ռեսուրս ներգրավելու պահանջն արդարացի չեն համարում։ Իսկ Հայաստանում ամբողջական պատվաստում ստացել է բնակչության ընդամենը 15 տոկոսը։ Իսկ, օրինակ, եվրոպական մի շարք երկրներ, որտեղ հանրային վայրերի մուտքը QR կոդով է, աչքի են ընկնում պատվաստման բարձր ցուցանիշով, օրինակ՝ Իտալիայում 73 տոկոս, Ֆրանսիայում 69 տոկոս։ Արդյունքում, իշխանության չկշռադատված որոշման պատճառով կրկին տուժելու է բիզնեսը, պակասելու են բյուջեի մուտքերը։ Փաշինյանի իշխանությանը, կարծես, այս հանգամանքը քիչ է մտահոգում։

Լևոն Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular