ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Իրանի և Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովն ասել է, որ որոշ երկրներում Ադրբեջանի նշանավոր դեմքերը և արվեստի գործերը դիտավորյալ ներկայացվում են որպես պարսկական կամ հայկական։

«Մեր դեմ արդեն երկար տարիներ մեծ արշավ է տարվում։ Մենք պարբերաբար աշխատում ենք մեր օտարերկրյա գործընկերների և մշակութային հաստատությունների հետ բարձրացնելու նրանց տեղեկացվածությունը: Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ և՛ Նիզամի Գյանջավին, և՛ Ֆիզուլին ադրբեջանցի բանաստեղծներ են»,- ասել է նախարարը։ Քերիմովը նաև մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքից «ադրբեջանական» գորգեր «գողանալու» մեջ։ Խոսքը վերաբերում է հրետակոծությունից փրկված հայկական գորգերի թանգարանի ցուցանմուշներին, որոնք ցուցադրվել են Երևանում կայացած ցուցահանդեսում։ Արվեստի առարկաների մեծ մասն այդպես էլ չի հեռացվել Շուշիի թանգարաններից և պատկերասրահից։

Ադրբեջանցի պաշտոնյայի նման հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական ​​քաղաքականությունը ոչ միայն տարածքային է, այլ նաև մշակութային։ Ներկայիս իշխանությունները հսկայական ռեսուրսներ են ծախսում պատմությունը կեղծելու, ինչպես օտար պատմական հողերը, այնպես էլ մշակույթը յուրացնելու վրա։

Իրանն ու Հայաստանը շարունակում են պայքարել Բաքվից անընդհատ հնչող ստերի դեմ պաշտպանելով իրենց մշակութային և պատմական ժառանգությունը, սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, «խավիարային դիվանագիտությունը» հաճախ է հաջողությունների հասնում միջազգային կազմակերպություններում որոշ քաղաքական գործիչների դավաճանության շնորհիվ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular