Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ Մշտական խորհուրդը հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստ՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ։ Նիստի ընթացքում ՀԱՊԿ Մշտական խորհրդի հայտարարություն է ընդունվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարող տարածքներում ռազմական ակտիվության եւ եվրասիական անվտանգության վրա դրա ազդեցության վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«ՀԱՊԿ անդամ պետությունները հավատարիմ են խաղաղության ամրապնդման գործին, գլոբալ եւ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, մարդկության հրատապ խնդիրները լուծելու համար բոլոր պետությունների ջանքերը համախմբելու անհրաժեշտությանը՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի եւ սկզբունքների հիման վրա։

ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում բոլոր պետություններին միջազգային հարաբերություններում խստորեն պահպանել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված բոլոր նորմերը եւ սկզբունքները եւ ընդգծել լարվածության նվազեցման եւ փոխվստահության մակարդակի բարձրացման կարեւորությունը։

ՀԱՊԿ անդամ պետությունները պատերազմներից եւ հակամարտություններից, բռնություններից եւ ճնշումներից զերծ աշխարհ կառուցելու, համաշխարհային հանրության համապարփակ, հավասար եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու, համապարփակ, կայուն եւ համագործակցային անվտանգության հասնելու կոչ են անում՝ հաշվի առնելով. բոլոր պետությունների օրինական շահերը։

ՀԱՊԿ անդամ պետությունները նշում են, որ իրենց կողմից ձեռնարկված միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանը, կրում են պաշտպանական բնույթ եւ լիովին համապատասխանում են իրենց միջազգային պարտավորություններին:

ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկրներին, որոնք ունեն միջուկային զենք, սահմանափակել դրանց տեղակայումը իրենց տարածքում՝ առանց դրանք արտասահմանում տեղակայելու, վերացնել այդ զենքի արագ տեղակայումը ոչ միջուկային պետությունների տարածքի վրա թույլ տվող բոլոր ենթակառուցվածքները, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ այնպիսի զորավարժություններ անցկացնելուց, որոնք կապված են միջուկային զենքի կիրառման հմտությունների զարգացման հետ այն պետությունների զինված ուժերի անձնակազմի կողմից, որոնք չունեն նման զենք:

ՀԱՊԿ անդամ պետությունները նշում են հակահրթիռային պաշտպանության ոլորտում իրավիճակի բացասական զարգացումը։ Նրանք կարծում են, որ հակահրթիռային պաշտպանության ռազմավարական համակարգերի ստեղծումը եւ դրանց միակողմանի տեղակայումը աշխարհի տարբեր տարածաշրջաններում կարող է բացասաբար ազդել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության վրա, ազդել բազմաթիվ պետությունների անվտանգության շահերի վրա եւ խաթարել հրթիռների եւ հրթիռային տեխնոլոգիաների տարածմանը հակազդելու բազմակողմ քաղաքական եւ դիվանագիտական զարգացման ու օգտագործման մեթոդները։ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են հանդես գալիս նման քայլերին եւ անթույլատրելի են համարում իրենց անվտանգությունն ապահովելու փորձն մյուսների անվտանգության հաշվին։

ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ» Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ» Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՌԴ-ն չունի ոչ բարեկամական երկրներ, կան ոչ բարեկամական էլիտաներ. ՊուտինԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. BloombergՊեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասինԱլեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը
Ամենադիտված