ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 14 սպա է մահացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռի մեջ եղել է 18 մարդ, որոնցից 14-ը մահացել են, 4-ի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Չնայած պաշտոնական աղբյուրները տեղեկությունը չեն հաստատել, տեղի լրատվամիջոցներն արդեն հրապարակել են նաև մահացած զինծառայողների անունները:

Նրանց թվում երկու գնդապետ կա, հինգ մայոր և երեք կապիտան:

Գնդապետ Ֆիզուլի Ջավադով
Գնդապետ-լեյտենանտ Էմիլ Նազիրով
Կապիտան Ջավիդ Բայրամլի
Մայոր Էլմիր Հասանով
Մայոր Էմիլ Մայիլով
Մայոր Էլբրուս Ահմեդով
Մայոր Մուրադ Մամմադով
Կապիտան Խայյամ Ալիև
Ավագ լեյտենանտ Աբդուլլահ Սուլեյմանով
Մայոր Էմիլ Ալիև
Լեյտենանտ Դերյա Մեջլունով
Կապիտան Ջեյհուն Ահմեդխանով
Ավագ լեյտենանտ Ֆարիդ Նագիև
(Անունը դեռ ճշտված չէ)

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը վթարվել է Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» հրաձգարանում ուսումնական թռիչքներ իրականացնելիս: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:40-ին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular