Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի Ка-52 «Ալիգատոր» և Ми-28НЭ «Գիշերային որսորդ» ուղղաթիռներ հագեցած 100 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆavia.pro-ն գրում է, որ ռուսական հարվածային Ка-52 «Ալիգատոր» և Ми-28НЭ «Գիշերային որսորդ» ուղղաթիռներ կլինեն հայկական ռազմաօդային ուժերում։ Այդ մարտական պտուտականավերի նկատմամբ հայկական կողմի մեծ հետաքրքրության և դրանց մատակարարման պայմանագրի հավանական կնքման մասին տեղեկությունը հայտնել է «Ռոստեկ» պետական կորպորացիայի «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։ Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղում վերջին զինված հակամարտությունում ուղղաթիռները բարձր արդյունավետություն չեն ցուցաբերել, փորձագետները նշում են, որ այդ մարտական մեքենաների նկատմամբ Հայաստանի հետաքրքրության հիմնական պատճառներից մեկը դրանց սպառազինությունն է, որը ներկայացված է «Հերմես» հրթիռային համակարգերով։ Այդ հրթիռային համակարգերը ունակ են արդյունավետ և առավելագույն ճշգրտությամբ խոցել ցամաքային թիրախները մինչև 100 կիլոմետր հեռավորության վրա, ինչը փաստացի փոխարինում է լիարժեք կործանիչին կամ ռմբակոծիչին: Հաշվի առնելով այն, որ մեկ ուղղաթիռը կարող է կրել մինչև 12 «Հերմես» հրթիռ, դա հնարավորություն է տալիս հաջողությամբ լուրջ վնաս հասցնել հակառակորդին։ Ընդ որում, մարտական ուղղաթիռներն իրականում ուղղակի անփոխարինելի են լեռնային պայմաններում։ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործարքի մանրամասները դեռ չեն հաղորդվում, սակայն, հաշվի առնելով Հայաստանի ռազմաօդային ուժերի ներկայիս վիճակը, խոսքը հավանաբար 8 միավոր թևավոր մարտական մեքենաների ձեռքբերման մասին է։