Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի մի շարք համայնքներ այս պահին ոչ թե ընտրված համայնքապետերն են ղեկավարում, այլ վարչապետի կողմից նշանակված պաշտոնակատարները։ Ընտրված համայնքապետերի պաշտոնավարման ժամկետի լրանալուն պես վարչապետի Նիկոլ Փաշինյանը պաշտոնակատարներ է նշանակել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ դա ոչ այլ ինչ է, քան վարչական լծակների չարաշահմամբ տեղական ինքակառավարման մարմինների ուզուրպացիա։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ համայնքապետի լիազորությունները ժամանակավորապես կատարողն ավագանու անդամներից պետք է նշանակվի։
Ընտրական օրենսգրքի դրույթին լավատեղյակ մասնագետներեն էլ ասում են, որ մինչև համայանքապետի լիազորությունների ավարտը կառավարությունն արդեն պետք է նոր ընտրություններ նախաձեռներ, որպեսզի մեկի պաշտոնավարման ավարտը համընկներ մյուսի պաշտոնավարումը ստանձնելու հետ։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Փաշինյանը պատահական չէ, որ մի շարք համայնքներում, որտեղ ընտրություններ են անցկացվել կամ անցկացվելու, պաշտոնակատարներ է նշանակել։

«Յուրօրինակ քաղաքականություն է, որպեսզի իր նշանակած մարդիկ մինչև ընտրությունները կարողանան եղանակ փոխել, իրենց ձեռքին լծակներ ունենան՝ ազդելու քաղաքացիների ընտրության վրա։ Ի՞նչ եղավ Գյումրիում. օրինակ՝ Փաշինյանի կողմից նշանակված անձը եկավ, ստանձնեց պաշտոնն ու միանգամից 5 հոգու ազատեց աշխատանքից՝ հասկացնելով, որ ով թպրտալ փորձի, նույն ճակատագիրը նաև իրեն է սպասվում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա։

Իշխանությունը, փաստորեն, հատկապես այն համայքններում, որտեղ ընդդիմության թեկնածուներն են պաշտոնավարում, անում է հնարավորը լծակներ բանեցնելու ու յուրայինների միջոցով տեղական մարմիններում իր դիրքերն ամրապնդելու, սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված