ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավ հեռանկարներ ենք տեսնում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռութունը. Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո տեղում մաքսային վերահսկողության իրականացման հավանականության մասին հարցին:

«Մենք կողմ ենք հանդես գալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: Դրանք առնչվում են այդ թվում և Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցություններ ապաշրջափակմանը: Այդ կարևոր հարցով զբաղվում է աշխատանքային խումբը՝ երեք երկրի փոխվարչապետերի գլխավորությամբ: Համալիր հարցեր են քննարկվել մեր երկրի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Երևան և Բաքու կատարած այցերի ժամանակ: Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ՝ իհարկե հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռութունը»,- ասել է Զախարովան:

«Միջազգային փոխադրումներն ապաշրջափակված երթուղիներով իրականացվելու են միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության իման վրա»,- հավելել է դիվանագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular