ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեալը 19-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ

ՍՊՈՐՏ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» արտագնա հաղթանակ տարավ «Շերիֆի» նկատմամբ։

Այսպիսով, 5-րդ տուրից հետո մադրիդյան ակումբն արդեն ապահովել է եվրագավաթային գարունը՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ։

Սերուցքայինների համար այս որակավորումը 19-րդ անընդմեջն էր Չեմպիոնների լիգայում։ Այս ցուցանիշով «Ռեալը» առաջատարն է ՉԼ-ում (2003/04 մրցաշրջանից սկսած, երբ գործարկվեց փլեյ-օֆֆի ձևաչափը):

D խմբում Մադրիդի «Ռեալը» առաջին հորիզոնականում է (12 միավոր), երկրորդ տեղում «Ինտերն» է (10), երրորդում՝ «Շերիֆը» (6), չորրորդը՝ Դոնեցկի «Շախտյորը» (1):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular