ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարակաբանը պատմել է COVID-19-ից լիակատար առողջացման նշանների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս համոզվել, որ COVID-19-ով հիվանդանալուց հետո օրգանիզմում վարակի մասինիկներ չեն մնացել․ ՌԻԱ Նովոստիին այդ մասին պատմել է կենսաբանական գիտությունների դոկտոր, վիրուսաբան Սերգեյ Նետեսովը։
«Բանն այն է, որ քիթ-կոկորդից վերցրած ՊՇՌ նմուշառումով որոշվում է վարակի առկայությունը քիթ-կոկորդային հատվածում։ Իկ վիրուսը, ինչպես հայտնի է, շատ արագ հեռանում է այդ հատվածից։ Այն կարող է անցնել թոքեր, արյան մեջ, աղիքներ»,-պարզաբանել է նա։
 
Այդ պատճառով ՊՇՌ թեստի մեկ բացասական արդյունքը չի կարելի կորոնավիրուսային վարակից մարդու առողջացման հարյուր տոկոսանոց երաշխիք համարել։ Օրգանիզմում հարուցիչի լիակատար բացակայության հարցում համոզվելու համար ցանկալի է որոշ ժամանակ անց կրկնել հետազոտությունը, ավելի լավ կլինի, եթե լրացուցիչ հետազոտության համար արյուն վերցնեն։
«Եթե պետք է COVID-free երաշխիք տալ (առողջանալուց հետո - խմբ․), ապա պետք է երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնել, օրինակ՝ երեք օր ընդմիջումով։ Եվս մեկ տարբերակ է, եթե քիթ-կոկորդային ՊՇՌ թեստը բացասական է՝ ստուգել արյան ՊՇՌ-ն։ Դա լրացուցիչ երաշխիք կդառնա, որ կորոնավիրուս արդեն չկա»,-պարզաբանել է Նետեսովը։
Մյուս հետազոտությունը, որը կարող է հաստատել օրգանիզմում կորոնավիրուսի մասնիկների բացակայությունը, հակամարմինների անալիզն է։
Վարակաբանը հիշեցրել է նաև COVID-19-ով կրկնակի վարակվելու վտանգի մասին։ Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը կարելի է կտրուկ նվազեցնել պատվաստման շնորհիվ, բացի այդ, պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular