Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում.«Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի քննչական մարմիններում նոր բունտ է հասունանում, այս անգամ՝ սոցիալական: Բանն այն է, որ նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը ձեւավորվեց Հատուկ քննչական ծառայության հիմքով, ավելի ապահովված է: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ստանում են միջինը 1միլիոն դրամ աշխատավարձ, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստանում են ամսական 300-350 .000 դրամ միջին աշխատավարձ: ՀՀ Պետեկամուտների կոմիտեի քննչական ծառայության քննիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչները նույնպես ստանում են 300-ից 350 հազար դրամ աշխատավարձ։

Եւ հիմա քննչական մարմիններում աշխատող քննիչները արդարության հարց են բարձրացնում՝ ինչու պետք է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի բարձր դասվի, ավելի կարեւոր համարվի եւ գնահատվի պետության կողմից՝ բարձր աշխատավարձերի տեսքով, իսկ, օրինակ, սպանության բացահայտումները համարվեն երկրորդական: Սա նշանակում է՝ պետության համար մարդը, մարդու կյանքը երկրորդական հարց է, գլխավորը կոռուպցիայի դեմ պայքարն է, որի համար չի խնայվում ոչինչ: Մեզ հետ զրույցում շատ քննիչներ բարձրաձայնեցին, որ օպերները լուրջ աշխատանք են անում, գործ են բացահայտում եւ քննիչների նման ցածր աշխատավարձ են ստանում. եթե այսպիսին է վերաբերմունքը, ապա իրենք էլ կաշխատեն իրենց ստացածի համապատասխան, եւ արդյունքն ու բացասական ազդեցությունը կրելու է պետությունը: Հավելենք, որ, այս իրականությանը զուգահեռ, ՀՀ կառավարությունը քննարկում է դատախազների, գլխավոր դատախազի աշխատավարձը 120 տոկոսով բարձրացնելու հարցը:

Ինչո՞ւ է այս անարդար մոտեցումը. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պատասխանեց, թե նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում ու Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումում, որը դատարանի եւ կոմիտեի միջին օղակն է:

«Հետեւաբար անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը, բայց եթե գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի եւ դատավորի հետ, ստացվում էր, որ Գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխտավարձ պետք է ստանա, քան գլխավոր դատախազն ու նրա տեղակալները», – ասաց Անդրեասյանը:

Նախարարի պնդմամբ՝ ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ իրենք որեւէ պաշտոնյայի աշխատավարձի բարձրացման հարց չեն քննարկել, այլ միայն փորձել են մի քանի անգամ ավելի բարդություններ ու ռիսկեր ունեցող հակակոռուպցիոն համակարգում այնպես անել, որ բարձացումը լինի տրամաբանված։ «Դրա համար դրել ենք քննարկման, նույնիսկ պաշտոնապես դեռ չենք էլ պնդում, որ դա է լավագույն լուծումը», -ասաց Անդրեասյանը։

 

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին Ոսկին էժանանում է Պուտինի և Բայդենի բանակցությունները տեղի կունենան դեկտեմբերի 7-ին՝ պաշտպանված տեսակապով Մահացել է «Сплин» խմբի երաժիշտը Շատ մոտ ժամկետում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի գնման գործընթացը կիրականացվի. Ավանեսյան Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցովԹուրքական լիրան ընկնում է և մոտենում հերթական հակառեկորդին Ռայիսին հայտարարել է, որ Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագիրը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի Գիտնականները COVID-19-ով վարակման ավելի քան 265,8 միլիոն դեպք են հաշվել աշխարհում Վթարային ջրանջատումներ նշված հասցեներումՔարտեզներ՝ գերիների դիմաց․ Ադրբեջանը շարունակում է նվաստացնել փաշինյանական իշխանությանը Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախի Մարտակերտի շրջանում սկսել է գյուղատնտեսական հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները Պուտինը Լավրովի և Շոյգուի հետ կմեկնի Հնդկաստան Ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե՛ ՔՊ-ի վերնախավի, և թե՛ նրա առաջնորդի համար․ Ավետիք Չալաբյան Նիկոլ Փաշինյանը նոր ուժային հենարան է ստեղծում իր համար Երևանում բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր«Սրտի մխիթարանք»․ Փաշինյանը մանիպուլացնում է անգամ իր պարտությունը Նախնական արդյունքներով՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել՝ Ապարանում, Աբովյանում, Մասիսում. ԿԸՀ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 95, մահվան՝ 9 նոր դեպքՏԻՄ ընտրությունները դրեցին «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկման սկիզբըԹուրքիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՊատմության այս օրը (դեկտեմբերի 6)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Lարսը բաց է Իմունոլոգ Ժեմչուգովը խոսել է COVID-19-ի ախտանիշների անորոշության մասինՌուսական հակաօդային պաշտպանության «Տոր» հրթիռային համակարգը խոցել է իսրայելական կամիկաձե անօդաչու Harop-ըՄարի էլում կայացել է հայկական մշակույթի օրԱրևի էներգիան. Հայաստանն անցնում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներիՓորձագետները նշել են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման պայմանըՎանաձորում հաղթել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումներով կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի Հայաստանի լիակատար պարտությամբ ու կապիտուլյացիայովՄինսկի խմբի գործունեության արդյունավետությունը և նպատակաուղղվածությունը լուրջ կասկածի տակ ենՉարենցավանում 89-ամյա տատին ծեծել և այրել է 36-ամյա թոռնուհինՀՀ և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների պատվիրակները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը Թուրքիայի փոխնախագահը խոսել է Արցախյան պատերազմում իրենց հետախուզության ակտիվ դերի մասին Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում Ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինվորականներ առևանգել է Ճարտարի բնակչին, սպանել նրան․ հայտնի է սպանողի ինքնությունը Ռուս համաճարակաբանը ենթադրում է, որ համավարակը կարող է ավարտվել «Օմիկրոն» հիմնամանրէով Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են բնակչի դին Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հալեպի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել հայկական կառույցներին Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը Բրիտանացի գիտնականները կանխատեսումներ են արել կորոնավիրուսի ավարտի ժամկետների վերաբերյալ Բիթքոինի փոխարժեքը նվազել է 22 տոկոսով՝ հանգեցնելով 1 մլրդ դոլար արժողությամբ թվային արժույթի վաճառքի «Օմիկրոն» հիմնամանրէն մասամբ կարող է ձևավորված լինել սովորական մրսածության վիրուսից. գիտնականները շարունակում են հետազոտել նորահայտ վիրուսը Շիրակի մարզում խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք Նիկոլ Փաշինյանի ուրացության սիմֆոնիան Կայացել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի ու ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստը Բայդենը հայտնել է, որ ծրագրեր է մշակում ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար Երկրաշարժ Հայաստանում
Ամենադիտված