Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը չի հասկանում Հայաստանի ամենակարևոր խնդիրը` երկիրը տեղափոխել հետպատերազմյան փուլ․ նրանից սպասելիք գրեթե չկա, նա չունի բարդ հարցերին պատասխաններ գտնելու ռեսուրս․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է գրել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Երեկվա հայտնի  հարցազրույցում երկու շերտ կար՝ մակերեսային՝ իր  սխալներով, կիքսերով, որոնք էլ լայն քննարկման ու պախարակման առիթ դարձան։ Բայց կա խորքային հարց, որը ինչպես միշտ ստորադասվում է։

Նիկոլը անկեղծորեն չի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ Ադրբեջանը կանգ չի առնում, ինչո՞ւ երկրորդ նոյեմբերի 9-ից էլ հետո էլ ռազմական գործողություններ են լինում, զոհեր ու գերիներ ունենք, ինչո՞ւ կա նոր պատերազմի մեծ ռիսկ։ Նիկոլը չի պատկերացնում, թե ո´ւր կարող է գնալ պրոցեսը, չի հասկանում հնարավոր պրոցեսների տրամաբանությունը։ Նա այստեղ գուցե իրոք անկեղծ է։

Նիկոլը, ըստ էության, չի հասկանում Հայաստանի ամենակարևոր խնդիրը. պատերազմից հետո Հայաստանը չի մտնում հետպատերազմյան փուլ, ինչու՞։

Այսօր Հայաստանի գլոբալ սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետությունը և ժողովուրդը մնան պատերազմի և պարտության տրամաբանության մեջ։

Հետպատերազմյան փուլն առաջին հերթին ներքին օրակարգն է, պետության ներսում արված հետևություններն ու փոփոխությունները։

Եթե սա չի արվում, ապա հակառակորդը կանգ չի առնելու։

Հետպատերազմյան փուլ մտնելու ամենաճիշտ ու էֆեկտիվ ճանապարհը Հայաստանում իշխանության փոփոխությունն էր։ Նիկոլն ինքնակամ չհեռացավ, նրա թիմը ամուլ էր՝ չգնաց ներքին փոփոխությունների, 680 հազար ընտրող սխալվեց, 800 հազարը՝ չմոտիվացվեց։

Կար նաև կիսաճանապարհ, եթե Նիկոլն էապես փոխվեր։ Դա էլ չեղավ։ Իրականության մասին նրա պատկերացումները մնացին քրեական գործերի և նախկիններին մեղադրելու խիստ նեղ շրջանակում։

Հայաստանի շատ բարդ հարցերը

Կա մեկ կարևորագույն խնդիր՝ ներքին փոփոխությունների շնորհիվ Հայաստանը տեղափոխել հետպատերազմյան փուլ։ Սա նշանակելու է Հայաստանի և հայկական աշխարհի բոլոր ռեսուրսների համատեղում։ Հայաստանի առաջ կանգնած հարցերը չափազանց բարդ են, դրանք չեն լուծվելու մակերեսային մոտեցումներով։

Նիկոլի շփոթվածությունը գուցե անկեղծ էր։ Նա պատասխաններ չունի։ Իսկ ո՞ւմ հետ քննարկի Նիկոլը բարդ հարցերը. իր իսկ նշանակած թիմակից բարձրաստիճան պաշտոնյաների՞- նրանց ունակությունները հենց այսօրվա Հայաստանի վիճակն են արտացոլում։ Անվտանգության խորհրդի՞- այնտեղ արդեն չկա ինքնուրույն կարծիքի ունակ գործիչ։ Իր շուրջ հավաքած արտախորհրդարանականների՞, որոնք գոյություն չունեն, թե՞ իր խմբակցության, որը մեկ զանգով դառնում է հակառուսական, իսկ հաջորդ օրը՝ պրոռուսական։

Բարդ հարցերը կարելի է քննարկել ոչ յուրայինների հետ։

Գործող նախագահի՞, որը Հայաստանից ինքնամեկուսացել է, թե՞ նախկին նախագահների, որոնց հանդեպ քրեական գործեր են հարուցվում։

Ընդդիմադիր միտքը չի կարող գերի լինել ընդդիմադիր ձևաչափերին

Իրավիճակը ճիշտ գնահատելու, ապագա հնարավոր պրոցեսների տրամաբանությունը ճիշտ հասկանալու առումով, բավական անմխիթար վիճակ է նաև ոչիշխանական համակարգերում։

«Ոչ սահմանազատմանը, ոչ սահմանագծմանը, ոչ ապաշրջափակմանը» բացականչությունները իրականում մատնում են պատկերացումների անորոշությունը։ «Մինչև Հադրութն ու Շուշին չվերադարձնեն՝ ոչ մի բանակցություններ» և այլն։ Իսկ հայ հասարակության պասիոնար տեսակի համար սրանք նոստալգիկ-հաճելի տոքսիկ գաղափարներ են. նա իրեն երբեք հարց չի տա՝ ո՞վ պետք է վերադարձնի, և ինչո՞ւ։

Ադրբեջանը մինչև պատերազմը գիտեր, թե ինչ է ուզում, ու պատերազմից հետո էլ, նոր պայմաններում, շատ լավ գիտի, թե ինչ է ուզում։ Թուրքիան էլ գիտի, Ռուսաստանն էլ, Իրանն էլ, թե իրենք ինչ են ուզում։ Մենք չգիտեինք, թե ինչ ենք ուզում մինչև պատերազմը, և չգիտենք թե ինչ ենք ուզում հիմա։ Առաջին դեպքում տեսանք, թե դա ինչի բերեց…

Ոչիշխանական համակարգերում, ընդդիմության մեջ կան լուրջ մարդիկ, ովքեր ամեն ինչ շատ լավ հասկանում են, բայց ամբողջականության մեջ ընդդիմադիր համակարգը պարբերաբար հանդես է գալիս ֆիդայականության շղարշով։ Ի՞նչ ասել է՝ դեմ ենք ապաշրջափակմանը։ Բա ինչի՞ն եք կողմ։ Գոնե նախկին նախագահները հո գիտեն, որ իրենք տարիներով աշխատել են վերացնելու համար շրջափակումը, և ճիշտ են արել, պարբերական հաջողությամբ ստվերային և հրապարակային աշխատանք են տարել տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, և ճիշտ են արել։

Հայաստանի բարդ հարցերը պահանջում են առավելագույնս գրագիտություն, փորձ, զսպվածություն, հստակություն։

Նիկոլից սպասելիք գրեթե չկա։ Նա գնում է նեղ քաղաքական թիմով փակվելու ճանապարհով և չունի բարդ հարցերին պատասխաններ գտնելու ռեսուրս։

Բայց Նիկոլի երեկվա նախաբանակցային շփոթվածությունը միայն իր խնդիրը չէ. դա Հայաստանի շփոթվածությունն է։ Սա պետք է լավ հասկանալ ու դրա հետևանքները դարձյալ Հայաստանինն են լինելու։

Այս պայմաններում կա երկու կարևոր գործ.


1. Ոչիշխանական համակարգի, ընդդիմության սոլիդացում, հանրությանը ներկայացվող գաղափարների, տեսակետների  հստակեցում՝ հիմնված պրագմատիզմի և ազգային արժանապատվության վրա։

2. Միջընտրազանգվածային երկխոսություն. միևնույն է, Հայաստանը բոլորինս է, և այս գիտակցումով պետք է սկսենք իրար հետ խոսել, գանք միասնական գիտակցման, որ այս վիճակը շարունակվել չի կարող, ու գանք միասնական որոշման՝ փրկել պետությունը։

Խնդիրները ձևակերպելով՝ Հայաստանը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, Հայաստանին պետք է սոլիդ իշխանություն, Հայաստանը չպետք է վախենա խաղաղությունից, այդ նպատակով Հայաստանը կարճ ժամանակում պետք է ուժեղացնի իր անվտանգությունը, Հայաստանին պետք է նոր ներքին միջավայր ու նոր ներքին օրակարգ։

2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Ամենադիտված