ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2019 թվականի համեմատ այս տարվա ցուցանիշները 60 տոկոսով ցածր են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցած տարի համաճարակի պատճառով Հայաստանում զբոսաշրջությունը անկում էր ապրել։

Այս թեմայով զրուցել ենք զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ, պարզելու համար թե ինչ իրավիճակ է ոլորտում 2021 թվականին։

Հարցին, թե ինչպիսի՞ն էր 2021 թվականը ոլորտի համար, գոհացնո՞ղ արդյունքներ էին` Մեխակ Ապրեսյանը պատասխանել է․ « Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ արդեն կարող ենք ասել, որ այս տարի առաջին անգամ երրորդ եռամսյակում 2021 թվականը գերազանցեց 2020 թվականին զբոսաշրջային այցելությունների թվով, որովհետև և՛ առաջին եռամսյակում, և՛ առաջին կիսամյակում՝ համեմատած 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ, նվազման միտումներ ունեինք, իսկ հիմա, երբ համեմատում ենք այս տարվա 9 ամիսը նախորդ տարվա 9 ամսվա հետ, նկատելի է աճը՝ 88 %։ Այս տարի էլ այնպես չէ, որ լիարժեք ազատվել էինք համավարակից բխող սահմանափակումներից։ Դեռ չունենք կազմակերպված զբոսաշրջություն, որոնք էլ գալիս են, հիմնականում անհատական այցելություններ են։ Կազմակերպված զբոսաշրջությունը, կարելի է ասել, դեռ կայուն վերականգնման գործընթաց չի ապրում, շատ քիչ հատուկենտ խմբեր կարող են լինել։ Հարցին թե ստացվում է, որ այս տարի հիմնականում անհատական զբոսաշրջային այցելություննե՞ր են եղել Հայստան մասնագետն ասաց․ « Այո՛, 609 հազար այցելություն է եղել, որը 88%-ով ավելի է նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշից, բայց 60%-ով պակաս է 2019 թվականի համեմատությամբ, երբ գրանցվել էր 1 մլն 459 հազար այցելություն»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular