ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չավիի նորամուտի խաղը ՉԼ-ում հաղթական չէր, «Չելսին» ոչ մի շանս չտվեց «Յուվենտուսին», օրվա արդյունքները (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ։ Կատալոնական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի նորամուտի խաղը Չեմպիոնների լիգայում հաղթական չէր։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

E խմբում «Բարսելոնան» 7 միավորով երկրորդն է, «Բենֆիկան» երրորդն է՝ 5 միավոր։ Վերջին տուրում «Բարսելոնան» կխաղա «Բավարիայի» հետ, որը 5 հաղթանակից հետո ապահովել է առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Բենֆիկան» վերջին տուրում կընդունի հետնապահ Կիեւի «Դինամոյին», որն ունի 1 միավոր։

F խմբում Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյզը» 3։3 հաշվով ոչ ոքի խաղաց իտալական «Ատալանտայի» հետ, որը 6 միավորով երրորդն է։ «Յանգ Բոյզը» 4 միավորով վերջինն է։

«Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով առաջին տեղում է, «Վիլյառեալը» 7 միավորով երկրորդն է։

G խմբում ֆրանսիական «Լիլը» նվազագույն հաշվով պարտության մատնեց «ՌԲ Զալցբուրգին» եւ 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ավստրիական թիմն առաջատարից հետ է 1 միավոր։

Իսպանական «Սեւիլիան» 2։0 հաշվով հաղթեց գերմանական «Վոլֆսբուրգին» եւ 6 միավորով երրորդն է։ «Վոլֆսբուրգն» ունի 5 միավոր։

H խմբում առաջի երկու տեղերն ու ուղեգրերն ապահոված «Չելսին» ու Թուրինի «Յուվենտուսը» հանդիպեցին Լոնդոնում։ Գավաթակրի տիտղոսը պաշտպանող անգլիական թիմը հաղթեց 4։0 հաշվով։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր։ «Չելսին» առաջինն է։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

E խումբ

«Բարսելոնա» - «Բենֆիկա»՝ 0։0 (տեսանյութ)

 «Դինամո Կիեւ» - «Բավարիա»՝ 1։2 (տեսանյութ)

Դենիս Գարմաշ, 70 - Ռոբերտ Լեւանդովսկի, 14, Քինգսլի Քոման, 42

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 15 միավոր, «Բարսելոնա»՝ 7, «Բենֆիկա»՝ 5, «Դինամո Կիեւ»՝ 1։

F խումբ

«Յանգ Բոյզ» - «Ատալանտա»՝ 3։3

Տեոզոն-Ժորդան Սիբաչո, 39, Վենսան Սիերո, 80, Սիլվան Հեֆթի, 84 - Դուվան Սապատա, 10, Խոսե Պալոմինո, 51, Լուիս Մուրիել, 88

 «Վիլյառեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 78, Ջեյդոն Սանչո, 90

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 10, «Վիլյառեալ»՝ 7, «Ատալանտա»՝ 6, «Յանգ Բոյզ»՝ 4։

G խումբ

«Սեւիլիա» - «Վոլֆսբուրգ»՝ 2։0

Ժոան Ժորդան, 12, Ռաֆայել Միռ, 90+7

«Լիլ» - «ՌԲ Զալցբուրգ»՝ 1։0

Ջոնաթան Դեւիդ, 31

Մրցաշարային դրություն․ «Լիլ»՝ 8, «Զալցբուրգ»՝ 7, «Սեւիլիա»՝ 6, «Վոլֆսբուրգ»՝ 5։

H խումբ

«Չելսի» - «Յուվենտուս»՝ 4։0 (տեսանյութ)

Տրեւո Չալոբա, 25, Ռիս Ջեյմս, 55, Կալում Հադսոն-Օդոի, 58, Տիմո Վերներ, 90+5

«Մալմյո» - «Զենիթ»՝ 1։1

Սյորեն Ռիքս, 28 - Յարոսլավ Ռակիցկի, 90+2, 11մ

Չիրացրած 11մ՝ Արտյոմ Ձյուբա («Զենիթ»), 53

 Հեռացում՝ Դմիտրի Չիստյակով («Զենիթ»),  86, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 12, «Յուվենտուս»՝ 12, «Զենիթ»՝ 4, «Մալմյո»՝ 1։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular