Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական լիրայի անկումը՝ տարածաշրջանային վտանգ․ Հայաստանը պետք է զգուշանա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքական լիրան անցած մեկ օրում արժեզրկվել է ավելի քան տասը տոկոսով և հասել ռեկորդային ցածր ցուցանիշի՝ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարություններից հետո։ Երեկ երկրի ղեկավարը կրկին աջակցություն էր հայտնել Կենտրոնական բանկի քաղաքականությանն ու պնդել, թե կհաղթի պատերազմում, որ մղվում է հանուն «տնտեսական անկախության»։ Հազարավոր մարդիկ Անկարայում և այլ քաղաքներում փողոց են դուրս եկել՝ թուրքական արժույթի կտրուկ անկման և գների շարունակական բարձրացման դեմ։ Թուրքական աղբյուրներում տարածվող տեսանյութերում երևում է՝ ինչպես են ցուցարարներն անցնում մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով՝ պահանջելով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հրաժարականը։

Գների կտրուկ աճի և լիրայի ռեկորդային անկման ֆոնին՝ անցած շաբաթ, Թուրքիայի ընդդիմությունը հարց էր բարձրացրել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Ընդ որում, Էրդողանի դեմ ակցիաներին ակտիվորեն մասնակցում են թե՛ գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, թե՛ Էրդողանի նախկին զինակիցները՝ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ։ Ինքը՝ Էրդողանը կտրականապես բացառել է արտահերթ ընտրությունների գնալու հնարավորությունը։

Մի քանի քաղաքներ էլ երեկ երեկոյան բանակային ստորաբաժանումներ են մտցվել, բախումներ են եղել իշխանության կողմնակիցների և հակառակորդների միջև։ Թուրքիայում ծայր առած խժդժությունները, նշենք՝ լրջագույն վտանգ են պարունակում Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների համար։ Էրդողանի հեռանալու դեպքում իշխանության կարող են գալ շատ ավելի ծայրահեղականորեն տրամադրված ուժեր, որոնց պարագայում հնարավոր չէ կանխատեսումներ անել։

Ահմեդ Դավութօղլուն, օրինակ, «Նեոօսմանիզմի» գաղափարախոսության հայրն է, դեռ 2001թ․ հրապարակած իր գրքում շարադրել է Թուրքիայի՝ համաշխարհային գերտերություն դառնալու հնարավորությունները՝ Արևմուտքից տարանջատվելու և ռազմական պոտենցյալը ավելացնելու հետևանքով։ Նման գործիչների՝ իշխանության գալը չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար։ Իհարկե, մեր պետությունը որևէ հնարավորություն չունի միջամտել կամ իր ազդեցութունն ունենալ հարևան երկրի վրա։ Սակայն և չպետք է շատ ուրախանալ Թուրքիայում անկայունության դրսևորումներով։

Հայկ Կիրակոսյան

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասով
Ամենադիտված