ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Նինա Ռուսլանովան

ՄՇԱԿՈՒՅԹ

76 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի Նինա Ռուսլանովան, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի գլխավոր տնօրեն Վալերիա Գուշինայի խոսքերը։

«Հաստատում եմ, որ հոկտեմբերի 21-ին կյանքից հեռացել է Նինա Իվանովնա Ռուսլանովան»,- հայտնել է Գուշինան։ Կինեմատոգրաֆիստների միությունում հայտնել են, որ Ռուսլանովան կյանքից հեռացել է երկարատեւ հիվանդության հետեւանքով։ Լրատավիջոցները նշում են, որ դերասանուհին վերջին ամիսներին վերականգնվում էր կաթվածից հետո։

«Վալերիա Գուշինան՝ Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի տնօրենը, զանգարարել է սարսափելի լուրով՝ մահացել է Նինա Ռուսլանովան։ Չգիտեմ՝ ինչ ասել։ Նինոչկա, ընկեր, պարզապես մտերիմ մարդ։ Հիմա արդեն հնարավոր չէ թվել, թե ոիրքան բան էր մեզ կապում։ Անկախ հիվանդությունից, նա փորձում էր հաղթահարել։ Հաճախ, հին սովորության համաձայն, ինձ զանգահարում էր տան հեռախոսով եւ ինչ-որ բան ասում։ Հարազատների կորստով կարճանում է մեր կյանքը, նրանք հեռանում են՝ մեզանից վերցնելով իրենց ժամանակը»,- իր ինստագրամյան էջում գրել է դերասան Ստաս Սադալսկին։

Հանդիսատեսը դերասանուհուն առաջին անգամ էկրաններին տեսել է 1967թ․-ին «Կարճ հանդիպումներ» ֆիլմում Կիրա Մուրատովայի դերում․ ֆիլմում նրա զուգընկերը պոետ եւ դերասան Վլադիմիր Վիսոցկին էր։ Այդ ժամանակներից ի վեր դերասանուհին խաղացել է ավելի քան 150 ֆիլմում։ Առավել հայտնի ֆիլմերից են «Շան սիրտը», «Ստվերներն անհետանում են կեսօրին», «Կին-ձա-ձա»,  «Վաղը պատերազմ էր», «Իմ ընկեր Իվան Լապշինը» եւ այլն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular