ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը: Վերջինս 67 տարեկան էր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հոկտեմբերին դերասանին հոսպիտալացրել էին կորոնավիրուսով: Այն ժամանակ նրա վիճակը գնահատվում էր որպես կայուն ծանր:

Վալերի Գարկալինը ծնվել է 1954 թվականի ապրիլի 11-ին: Հայտնի է դարձել մի շարք ֆիլմերում մարմնավորած դերերով, ինչպես օրինակ «Շիրլի-Միրլի» ֆիլմում, «Իմ հիանալի դայակը» սերիալում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular