ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրբայկալիայում պատրաստվում է բացվել հայկական սփյուռքի մշակութային և կրթական առաջին կենտրոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

gtrkchita.ru-ն գրում է, որ Անդրբայկալիայում պատրաստվում է բացվել հայկական սփյուռքի առաջին մշակութային կենտրոնը։ Հայերի տրամադրության տակ է  300 քմ տարածք Գեներալ Բելիքի փողոցի 10 հասցեում։ Տարածքը տրամադրվել է Չիտայի արվեստի հովանավորների կողմից անվճար վարձակալության հիմունքներով։ Այն թե ի՞նչ կլինի նոր կենտրոնում և ի՞նչն է արդեն պատրաստ՝ փորձել են պարզել լրագրոները։

Մշակութային և կրթական կենտրոնի նախագիծը ներառում է ոչ միայն դասասենյակներ, այլ նաև գործելու է գրադարան, ծնողների համար նախատեսված «սպասասրահ», մարզական, պարասրահ։ Շուրջ հինգ ամիս է, ինչ վերանորոգումը շարունակվում է։ Աշխատանքի շրջանակը մեծ է, և միջոցներն ու ուժերը միշտ չէ, որ բավարարում են։ Հովանավորներն օգնում են շինանյութերով և գործիքներով: Իսկ բանվորների մեջ են հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Մինչև դեկտեմբեր նախատեսվում է ավարտին հասցնել հարդարման աշխատանքները և սկսել կահավորոմը։ Կահույք և տեխնիկա ձեռք կբերվի մարզպետարանի դրամաշնորհի միջոցներով։ Իսկ հետո կսկսեն աշխատել հայրենի մշակույթը պահպանելու ուղղությամբ։

Չիտայի հայ համայնքի ղեկավար Հարություն Աթոյան. «Մենք նկատեցինք, որ պատմության և լեզվի պահպանման կարևորությունը մեծացել է, հատկապես նոր սերունդի մոտ, որը, ցավոք, ավելի ու ավելի է հեռանում իր ինքնությունից, և բացի դրանից, այլ ժողովուրդներ են այցելելու մեր կենտրոն, որպեսի ավելի լավ ճանաչեն մեզ, որը կօգնի ժողովուրդների միասնությանը և բարեկամությանը»։

Բացի այդ, կենտրոնը նախատեսում է ոչ միայն սովորեցնել հայ ժողովրդի մշակույթին ու պատմությանը, այլ նաև աշխատել միջազգային հարաբերությունների ոլորտում։ Հարություն Աթոյանը «Երիտասարդ Սփյուռքի դեսպան» ծրագրի մասնակից է, որը տեղի է ունեցել Հայաստանում։ Չիտայի հայ համայնքի ղեկավար Հարություն Աթոյան.«Մեր մշակութային կենտրոնում մենք տարբեր հանդիպումներ ենք անցկացնելու հայրենադարձության և ռուս-հայկական հարաբերությունների թեմայով և յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, նույնպես կարող է մասնակցել այդ նախագծերին»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular