ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սև հովազ. ընդմիշտ Վականդա» ֆիլմի նկարահանումները դադարեցվել են

ՄՇԱԿՈՒՅԹ

«Սև հովազ. ընդմիշտ Վականդա» (Black Panther: Wakanda Forever) ֆիլմի նկարահանումները ժամանակավոր դադարեցվել են գլխավոր դերակատարներից մեկի՝ դերասանուհի Լետիշա Րայթի վատառողջ լինելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Լետիշան սեպտեմբերից Լոնդոնում վերականգնվում է «Սև հովազ-2» ֆիլմի նկարահանման ժամանակ ստացած վնասվածքներից: Նա անհամբեր սպասում է 2022 թվականի սկզբին վերադառնալ աշխատանքի»,- ասվում է դերասանուհու ներկայացուցչի հայտարարության մեջ:

Թեպետ նկարահանումները դադարեցված են, սակայն ֆիլմի պերմիերայի փոփոխություն այս պահին չկա. The Walt Disney Company-ն հայտնել է, որ այն ցուցադրվելու է 2022 թվականի նոյեմբերի 11-ին:

«Սև հովազ»-ի առաջին մասը ցուցադրվել է 2018 թվականին և երեք անվանակարգերում ներկայացվել էր «Օսկար»-ի:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular