ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջանցքային տրամաբանությունը և հռետորաբանությունն ավելի է խորացնում թշնամական մթնոլորտը տարածաշրջանում: Այս մասին խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքին»:

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց՝որ Հայաստանը կողմ է տարածաշրջանում հաղորդակցության միջոցների բացմանը.

«Նոյեմբերի 9-ին նստակ արձանագրել ենք, որ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն, Հայաստանը պաշտպանում է այդ տեսակետը:

Սա նշանակում է, որ օրինակ երկաթուղիները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, որոշակի հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանային երկրների համար: Ավտոճանապարհները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, ինչ-որ հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկրների համար»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը անվտանգության կարևոր կոմպոնենտը, քանի որ, ըստ նրա, երբ տնտեսական կապերը սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում անվտանգության և խաղաղության համար:

«Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ միմյանց կոմունիկացիոն ուղիներ օգտագործելու հնարավորություն պետք է ունենան՝ բեռանփոխադրումներ նաև ուղևորափոխադրումներ իրականացնելու համար՝ թե ի՞նչ փուլերով սա կունենա, դա այլ խնդիրն է»,-ասաց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular