Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի անվտանգությանը սպառնացող կարևոր խնդիրներից մեկը Հայաստանի Անվտանգության խորհուրդն է՝ իր պաշտոնյաներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատմանը, նշել էր՝ թեև Թուրքիայի նպատակների մասին չի կարող խոսել, սակայն, քանի որ Փաշինյանի իշխանությունը ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ, իրենք գնում են Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաստատման ճանապարհով։ ԱԽ քարտուղարը նաև հարց էր բարձրացրել՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե գործի Երևան-Կարս երկաթգիծը։ Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ։

Անդրադառնալով հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների հաստատմանը, և Թուրքիային մեզ ոչ թշնամի երկիր համարող ՀՀ պաշտոնյաներին՝ թուրքագետը ասաց․ «Թուրքիայից բխող սպառնալիքները շարունակվելու են անգամ այդ երկրի հետ հարաբերություններ հաստատելուց հետո: Եթե, իհարկե, մենք նման որոշում կայացնենք այն վիճակում, որում ենք հիմա, երբ հասարակության մեջ ունենք շերտեր, որոնք համոզում ունեն, թե Թուրքիան ՀՀ-ի համար սպառնալիք չէ, դե, իսկ Շուշին էլ հայկական չէր, դրա համար հանձնեցին։ Այն միտքը, թե այդ հարաբերությունները հիմա հաստատելուց Հայաստանը շահելու է՝ թյուրիմացություն է։ Ես, իհարկե, շատ չեմ հետևում Անվտանգության խորհրդի ղեկավարի հարցազրույցներին, բայց որքանով հետևել եմ այդ կառույցի գործունեությանը, եկել եմ այն եզրակացության, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող կարևոր խնդիրներից մեկը Հայաստանի Անվտանգության խորհուրդն է՝ իր պաշտոնյաներով, որովհետև այդ կառույցը ղեկավարում է մի անձնավորություն, որի հայացքները ոչ միշտ են համընկնում մեր ազգային պետական շահերի հետ։ Եթե իրենց համար Թուրքիան սպառնալիք չէ, կամ եթե իրենց թիմակիցներն ուսանել են Թուրքիայում, դա ամենևին էլ չի նշանակում, որ իսկապես սպառնալիք չկա, Թուրքիայում ուսանելն էլ ամենևին էլ չի նշանակում, որ նրանք այս հարցերում իրենք դատարկ չեն»։

Թուրքիայի նկատմամբ մեծ գորովանքով խոսող հայ պաշտոնյաներին թուրքագետը հիշեցրեց՝ այդ երկիրը Հայաստանի առաջ դրած 3 նախապայմաններին ավելացրել է նոր նախապայմաններ. դրանցից մեկը Սյունիքով Ադրբեջանին և Թուրքիային միջանցք տրամադրելն է, հետևապես, հասկանալի չէ մասնագիտական շրջանակների համար, թե այդ ի՞նչ փոխադարձ դրական ազդակների մասին են խոսում այս իշխանությունները։

«Դրական ազդակ վերագրել մի պետության, որի ուղարկած Բայրաքթարներով զոհվել են 4000-ից ավելի երիտասարդներ, դա նաև բարոյականությունից է դուրս։ Հիմա ընթանում են բանակցություններ։ Ես վստահ եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը նախապայմանների մի ամբողջ փաթեթ են ներկայացրել Սյունիքի միջանցքից բացի՝ սկսած մշակութային, կրոնական կառույցների իրավունքներից, և այլն։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի կողմից այս ամենին կա դիմադրություն երկու պատճառով՝ նախ՝ աշխարհաքաղաքական իրավիճակը դիմադրության համար բարենպաստ չէ, որովհետև Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը շահագրգռվածություն ունեն այս ամենն ավարտին հասցնելու հարցում։ Մյուս կողմից՝ այս իշխանությունները չունեն պրոֆեսիոնալիզմ՝ այդ վտանգները տեսնելու և դրանց առաջն առնելու համար։ Հայաստանի իշխանությունը տարածաշրջանային բոլոր երկրների ցանկություններին ասել է այո և գավառական խորամանկությամբ հիմա չի կարողանում դրանց տակից դուրս գալ, ուստի ոչ թե դեպի խաղաղության դարաշրջան է գնում, այլ ավելի թույլ Հայաստան դառնալու ճանապարհով, երբ մեզ հետ հաշվի չի նստի որևէ այլ երկիր»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Այս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը 
Ամենադիտված