Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիգեն Խաչատրյանը երևի մոռացել է իր քաղաքական անցյալը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը վերջերս խոսել է, թե ով է իրականում կապիտուլյացիայի հեղինակը, ասաց, որ նրանք, ովքեր խոսում են դավաճանությունից իրականում իրենք են դավաճան, ովքեր խոսում են հող հանձնելուց իրականում իրենք են հողատուն։ Այս տարի Վիգեն Խաչատրյանը արդեն իր ելույթներից մեկում ցույց է տվել, թե իրականում ինչ դիրքորոշում ունի Արցախի վերաբերյալ։ Նա հոկտեմբերի 15-ին քաղաքական գործիչների հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «վտանգավոր թեզ է, թե Հայաստանն առանց Արցախի ապագա չունի»։

Նրա կարծիքով՝ «սա սխալ դիրքորոշում է։ Գերնպատակը Հայաստանն է, ոչ թե Արցախը, սա չի նշանակում, թե դադարում ենք Արցախի հարցի հետապնդումից»։ Արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս՝ Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, որ «վերջին 300 տարում այդ տարածքները եղել են վիճելի և երբեք խոսք չի գնացել, որ դրանք Հայաստանին են պատկանում»։

Նրա կարծիքով՝ «պետք է խոսել ոչ թե տարածքների պատկանելիության մասին, այլ այն մասին, որ այդ տարածքներում մարդկանց անվտանգությունը վտանգված է»։

Վիգեն Խաչատրյանը Հայկական սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարել է հայկական պահանջատիրությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Նա իր այդ պնդումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ըստ նրա՝ պահանջատիրությունը թույլ չի տալիս դիվանագիտություն ունենալ։

Շատերին է հայտնի Վիգեն Խաչատրյանի անցյալի բուռն քաղաքական կյանքը։ Վիգեն Խաչատրյանը երևի արդեն մոռացել է, թե քանի կուսակցություն է փոխել և ինչ քաղաքական անցյալով է հայտնի մարդկանց։ Նա 1973-1984 թվականներին կատարել է կոմերիտական աշխատանք։ 1984-1986 թվականներին աշխատել է «Հայէլեկտրամեքենա» ընկերությունում Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղար։ 1986-1988 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցություն կենտրոնական կոմիտեի տեսուչ։ 1988-1990 թվականներին զբաղեցրել է Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության Գուգարքի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը։ Վիգեն Խաչատրյանը երևի մոռացել է, որ լինելով կոմունիստական կուսակցության անդամ, ընտրել է Լևոն Տեր-Պետրոսյանին և այդ քայլով դավաճանել իր նախկին կուսակցությանը՝ դառնալով ՀՀՇ-ական։ Նա 1994 թվականին հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը և ընտրվել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ։ 1990 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1994-1995 թվականներին Գերագույն խորհրդում եղել է Սահմանադրական հանձնաժողովի անդամ։ 1996-1997 թվականներին Վիգեն Խաչատրյանը եղել է Երևանի փոխքաղաքապետ։ 1995 թվականին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում ընտրվել է պատգամավոր, եղել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Ազգային ժողովում եղել է ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ կուսակցություններից կազմված «Հանրապետություն» խմբակցության անդամ։ 1997-1998 թվականներին զբաղեցրել է Լոռու մարզի մարզպետի պաշտոնը։ 1998 թվականին Վիգեն Խաչատրյանը եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու՝ ընտրություններում հավաքելով 1 տոկոսից քիչ ձայներ։ 2003 թվականի ընտրություններում էլ Վիգեն Խաչատրյանը քվեարկել է Ռոբերտ Քոչարյանի օգտին։ 2008-2010 թվականներին Վիգեն Խաչատրյանը եղել է «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահ։ Վիգեն Խաչատրյանը երևի մոռացել է, թե այս թվականներին ոնց էր ծառայում Սերժ Սարգսյանին և Միկա Բաղդասարովին։ Դրանից հետո էլ նա դարձավ Ռաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցը, իսկ հիմա արդեն Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է դարձել։ Երևի նա մոռացել է, թե ինչպես էր 1996 թվականին ԱԺ դահլիճում ծեծում Պարույր Հայրիկյանին և Շավարշ Քոչարյանին։ Նայելով նրա քաղաքական անցյալին՝ միանգամից պարզ է դառնում, թե քանի քաղաքական տեր է ունեցել և թե ինչպես է լքել թիմին կուսակցության համար դժվար ժամանակաշրջանում։

Վիգեն Խաչատրյանը որտեղ հաց այնտեղ կաց սկզբունքով առաջնորդվելով՝ պարբերաբար փոխել է կուսակցական պատկանելիությունը և դարձել այն կուսակցության անդամ, որից այդ պահին օգուտ ու շահ է ունեցել։ Բազմաթիվ կուսակցություններ փոխած՝ 1990 թվականին կոմկուսով խորհրդարան մտած, ռամկավար դարձած, ՀՀՇ-ի հետ, բոլորի հետ աշխատած Վիգեն Խաչատրյանն իրեն թույլ էր տվել ասել, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով» ձևակերպումը սխալ է, մենք ուղղակի պետք է մտածենք՝ Արցախում ապրող այդ մարդիկ անվտանգ լինելո՞ւ են Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ՝ ինքնաբերաբար ուրանալով Արցախը, Արցախի հարցը:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է
Ամենադիտված