ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Թուրքիան դեռևս չունի նախադրյալներ նույնիսկ տարածաշրջանային տերության կարգավիճակի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ ռուս քաղաքագետ, Աշխարհաքաղաքական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, նշել է, որ նման հայտարարությունները վկայում են համաշխարհային քաղաքականությանը մասնակցելու Թուրքիայի նախագահի բացահայտ ամբիցիաների մասին: «Ըստ ամենայնի, Էրդողանը կարծում է, որ արդեն բավական բան է արել իր հետ խորհրդակցելու համար, քննարկել է համաշխարհային օրակարգը և նրան ներառել են այն պետությունների «ակումբում», որոնք որոշում են գլոբալ գործընթացների զարգացումը: Բայց, փաստացի բացի նոր Օսմանյան կայսրության  նախագծից, Թուրքիան դեռևս չունի իրական նախադրյալներ նույնիսկ տարածաշրջանային տերության կարգավիճակի համար», - աել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անգոլա կատարած ուղևորության ժամանակ լրագրողների հետ հարցազրույցում էրդողանը կոչ է արել նվազեցնել «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների» դերը համաշխարհային քաղաքականության մեջ: «Փոփոխությունների պահանջներին չենթարկվելը նշանակում է համառորեն փորձել պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հատատված ստատուս քվոն: Աշխարհը ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի անդամ  հինգ երկրից ավելի է, և բոլորը, ներառյալ գերտերությունները, պետք է հասկանան դա», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Վալերի Կորովինը մատնանշել է համաշխարհային գործընթացներում ժամանակակից Թուրքիայի գործողությունների կասկածելիությունը. դրանք անօրինական են: Մասնավորապես Լիբիական կամպանիան: Իրաքի գործերին միջամտելը ևս ավելի անօրինական է: Ադրբեջանի վրա ազդելու փորձերը ևս չեն տեղավորվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակներում»:

Ըստ քաղաքագետի գնահատմամբ իրականում Էրդողանը կատարում է գործողություններ, որոնք կասկածելի են օրինականության տեսանկյունից և միևնույն ժամանակ առաջարկում է հենց այդ փաստերը ներառել Թուրքիայի սուբյեկտիվության մեջ:

«Իմ կարծիքով, լավագույն դեպքում սա «ֆալշստարտ» է: Թուրքիան դեռ շատ անելիքներ ունի օրենքի շրջանակներում  երկկողմ և բազմակողմ համաձայնագրերին համապատասխան: Եվ եթե մենք լրջորեն խոսում ենք ցանկացած տեսակի աշխարհաքաղաքական սուբյեկտիվության մասին, ապա Թուրքիայի համար դա հնարավոր է միայն եվրասիական դաշինքի շրջանակներում: Իսկ դա նշանակում է դուրս գալ Արևմուտքի հետ բոլոր պայմանագրերից և լիարժեք, համակարգված մուտք և մասնակցություն  ունենալ եվրասիական վերազգային միություններին»,-կարծիք է հայտնել Վալերի Կորվինը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular