Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը. ՀՀ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հավատացած է, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ նախորդ տարվա պատերազմը, վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Այս մասին Արմեն Սարգսյանն ասաց Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին իր ողջույնի խոսքում:

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ գագաթնաժողովն անցկացվում է հիբրիդային տարբերակով, բանախոսների մի մասը հեռավար են մասնակցում: Նախագահը նախ նշեց՝ գագաթնաժողովի խորագիրը նոր աշխարհի կամ, ինչպես ինքն է անվանում, քվանտային աշխարհի մասին է։

«Մեր շուրջը շատ բաներ են փոխվել։ Այս գագաթնաժողովը ներառում է երկու թեմա. առաջինը նվիրված կլինի աշխարհաքաղաքականությանը, որը փոփոխվում է ամեն օր։ Աշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբևեռ կամ բազմաբևեռ չէ, այն շատ ավելի բարդ է: Եվ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչպե՞ս ապրել այս նոր գլոբալ, քվանտային աշխարհում»,-ասաց նախագահը:

Գագաթնաժողովի առաջին հատվածը նվիրված է նաև տարածաշրջանային քաղաքականությանը: Արմեն Սարգսյանը շեշտեց.

«Վերջին շրջանում, նախորդ տարի Հայաստանում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում՝ սկսած Աֆղանստանից մինչև այստեղի պատերազմը, տեղի ունեցած իրադարձությունները վերաձևելու են տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը՝ լինի Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Եվրասիայում, կամ հնարավոր է՝ համաշխարհային մակարդակով ևս»:

Գագաթնաժողովի քննարկումների երկրորդ մասը լինելու է ապագայի մասին, թե ինչպես են արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները փոխելու ու փոխում աշխարհը։ «Արդյոք մենք նկատում ենք, որ աշխարհը փոխվել է»,-հարցրեց նախագահը:

Նա հիշեցրեց հաջորդ տարի սպասվող չորրորդ գագաթնաժողովի մասին՝ նկատելով, որ անցյալ տարվա երկրորդ և այս տարվա երրորդ հայկական գագաթնաժողովների միջակայքում աշխարհը կտրուկ փոխվել է։

«Եղավ համավարակը, որը համաշխարհային իրադարձություն է, և բոլորին է ցավ պատճառել»,-ասաց նախագահն ու նշեց՝ դա համաշխարհային ողբերգություն է:

Նա շեշտեց՝ երբ համավարակը տարածվում էր, ընդունված էր մտածել, որ մարդիկ պետք է որոշակի վարքագիծ դրսևորեին։

«Դա ինձ հիշեցնում է Քիփլինգի պատմություններից մեկը ջունգլիների մասին, երբ մեծ վտանգ կար, չկար ջուր, բոլոր կենդանիները, նույնիսկ առյուծները, վագրերը, դադարեցին կռվել և բոլորը միասնական գնացին դեպի ջուրը, դեպի կյանք։ Երբ ամբողջ աշխարհում COVID-19 էր, որն իր հետ բերեց համաշխարհային ողբերգություն, մեր հարևանները Քիփլինգի հերոսների նման իրենց չդրսևորեցին, և մենք պատերազմ ունեցանք»,-ասաց Սարգսյանը:

Նա շեշտեց՝ Հայաստանում կրկնակի ողբերգություն է եղել, հայրենակիցները զոհվել են ոչ միայն համավարակի «ռազմաճակատում», այլ նաև՝ պատերազմում։

Նախագահը, կրկին ողջունելով մասնակիցներին, համագործակցության հույս հայտնեց՝ շեշտելով, որ գագաթնաժողովը ապագայի, տարածաշրջանի ապագայի մասին է:

Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»
Ամենադիտված