ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր կապիտուլյացիոն պայմանագիր է լինելու, ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին, դա կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու, նոր զիջումներ են իրականացվելու: Այս մասին «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր կարող եք դուք համարել մի նոր գործընթացի սկիզբ․ մեր քննարկումում հրավիրված են գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, և թեման Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող իրավիճակն է և դրա լուծման ուղղությունները։ Ո՞րն է մեր պայքարի բուն առարկան․ փրկել Հայաստանը և Արցախը։ Այո, գտնում ենք, որ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը, կանխելու համար այս իշխանությունների կողմից երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու գործընթացը։ Մեր և այսօրվա իշխանությունների պատկերացումները երկրի ապագայի մասին տարբեր է, և  նաև դա է մեր հակազդեցության բուն պատճառը, որ իրենց պատկերացրած Հայաստանը այլ ճանապարհ ունի, մեր պատկերացրածը՝ այլ։ Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին, դա կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու, նոր զիջումներ են իրականացվելու: Զանգեզուրի միջանցքի ստեղծումը կործանարար հետեւանքներ է ունենալու, ես որեւէ հիմք չունեմ հավատալու այս իշխանության ասածներին, ինչ ասում են, հակառակն են անում, իհարկե, հնարավոր է՝ անունը միջանցք չդնեն, բայց ունենա նման կարգավիճակ»,- նշեց Սաղաթելյանը:

Հարցին՝ արդյո՞ք «Հայաստան» խմբակցության գործողությունները միայն քննարկումներով են սահմանափակվելու, թե փողոցային պայքար է սպասվում, Սաղաթելյանը նկատեց՝ իրենք իրենք գործունեությամբ ցույց են տվել, որ սենյակային ընդդիմություն չենք եւ քննարկումներով չենք բավարարվելու:

«Այս ամբողջը պետք է հասունացնել, եւ այս օրակարգով առաջիկայում մեծ հանրահավաք ենք անցկացնելու՝ օրը եկող շաբաթվա ընթացքում կհայտնենք»,- նշեց Սաղաթելյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular