ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը իր ռազմագերիների համար Ադրբեջանին վճարում է տարածներո՞վ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ հինգ հայ զինծառայողներով Ռուսաստանի Ավիատիեզերական ուժերի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում: Նրանք հայրենիք են վերադարձել ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ: Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանական գերության մեջ հայտնված Հայաստանի բոլոր քաղաքացիները, Բաքվում դատապարտվել են 6 տարվա ազատազրկման:

Միաժամանակ Գորիս-Կապան-Սրաշեն-Շիկահող ճանապարհահատվածը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ըստ Կապանի քաղաքապետ Մեսրոպ Արզումանյանի, ադրբեջանական զորքերի դիրքերի առաջխաղացում չի եղել, սակայն այն ճանապարհը, որով շարժվում էին ջոկատները, փակվել է: «Երկար ժամանակ այդ հատվածով շարժվել հնարավոր չի լինի», - ասել է Արզումանյանը: Իր հերթին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը «TALK TIME» հաղորդաշարի եթերում ասել է, որ իր տեղեկություններով ՝ ադրբեջանցիները մտադիր են նաև յուրացնել այն բլուրը, որը գտնվում է Սրաշեն-Շիկահող ճանապարհի հարևանությամբ: .

Քաղաքագետ Սիմոն Կարախանյանը iarex.ru լրատվական գործակալությանը ասել է, որ Բաքուն հետաձգում է բոլոր ռազմագերիների վերադարձը միայն մեկ նպատակով- ապահովել  առաջխաղացումը դեպի Հայաստանի սահմանների խորքը: «Մինչ այժմ Հայաստանը համաձայն է նման գործարքի հետ, քանի որ իրավիճակը երկրի ներսում թեժանում է ռազմագերիների չլուծված հարցի պատճառով: Ընդդիմադիր ուժերը թեժացնում են առանց այն էլ բարդ իրավիճակը իշխանություններին մեղադրելով Բաքվում պահվող Հայաստանի քաղաքացիների հարցը չլուծելու և սահմանները չպաշտպանելու մեջ: Մինչև սահմանազատման և սահմանագծման պաշտոնական գործընթացի սկիզբը Ադրբեջանը ձգտում է հնարավորինս խորը ներթափանցել, - ասել է նա,- դեռ որոշ ժամանակ կլինի ոչ պաշտոնական գործարք՝ «ռազմագերիներ կիլոմետրերի դիմաց»: Հայաստանի իշխանություններն այսօր կանգնած են ընտրության առջև, որում, ըստ երևույթին, նրանք ընտրել են ռազմագերիներին անտեսելով պետության անվտանգությունը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular