ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարկեդոնովը պատմել է, թե ինչու չպետք է անլուրջ վերաբերվել Էրդողանի խոսքերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ukraina.ru-նգրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղացող է, որը քաղաքականություն է մուտք գործել լրջորեն  և երկար ժամանակով: «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը Ukraina.ru- ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես էր Էրդողանի ելույթը նախորդել Ղարաբաղի պատերազմին։Այժմ մոդայիկ է ասել, որ միջազգային կազմակերպությունները ճգնաժամի մեջ են, բայց դա սիրողական մոտեցումն է, կարծիք է հայտնել Մարկեդոնովը, դա է հաստատում Էրդողանի ելույթը ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայում, որը նախորդել էր Ղարաբաղյան պատերազմին: «Էրդողանի ելույթը նախորդ 75-րդ Գլխավոր ասամբլեայում բավականին կոշտ քննադատություն էր պարունակում Հայաստանի հասցեին, և դա Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից մի քանի օր առաջ էր: Նա Հայաստանը անվանել էր «Անդրկովկասում կայունության և անվտանգության հիմնական սպառնալիքը»», - ասել է Մարկեդոնովը: Փորձագետը շեշտել է, որ Էրդողանը լուրջ քաղաքական գործիչ է, ով իր առաքելությունը տեսնում է այնպիսի կարգի հաստատման մեջ, որում Թուրքիան մեծ դերակատարություն կունենա, և նա չի կարող հենց այնպես  խոսքեր քամուն տալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular