ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում 15 ենթադրյալ իսրայելական լրտեսի են ձերբակալել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում անվտանգության ուժերը 15 մարդու են ձերբակալել, որոնք կասկածվում են իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» համար աշխատելու մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով CNN Turk-ին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանական գործողությունները, որոնց մասնակցել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության 200 աշխատակից, անցկացվել են 4 նահանգում: Ձերբակալվածների թվում են արաբական արմատներ ունեցող անձինք:

Ենթադրյալ լրտեսները, ինչպես հայտնում են թուրք իրավապահները, տեղեկություն են ուղարկել «Մոսադ» թուրք և արտասահմանցի ուսանողների մասին, որոնք հետագայում կկարողանային բարձր պաշտոններ ստանալ պաշտպանկան արդյունաբերության ոլորտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular