Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին, որին մասնակցում են 47 երկրի պատվիրակներ: Այս ձեւաչափով խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը:

Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին՝ հանդիսավոր նիստով: Լիագումար նիստի բացման արարողության բանախոսներն են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը, Հունաստանի խորհրդարանի նախագահը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

«Covid-19 հանրային առողջության ճգնաժամի առջեւ կանգնած ժողովրդավարություններ. փորձի փոխանակում, ճանապարհ դեպի առաջ» խորագիրը կրող պանելային ձեւաչափի քննարկումներն ուղղված են եղել համավարակի առաջացրած ճգնաժամի հաղթահարմանը:

Խորհրդաժողովի առաջին թեմայի շրջանակում շեշտադրվել է համավարակի պայմաններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից արտակարգ միջոցների ձեռնարկումը, որոնք արվել են բացառապես հանրային առողջապահական նպատակներով: Այս իմաստով ծավալուն քննարկվել են մարդու իրավունքների սահմանափակմանն առնչվող որոշ դրույթներ: Հարցուպատասխանի առանցքում են եղել ԵԽԽՎ-ի ընթացակարգային կանոնները՝ համաձայն որոնց սանիտարական  սահմանափակումների պայմաններում աշխատանքներն ընթանում են հեռավար, այլընտրանքային եղանակներով:

Քննարկման դիտակետում է եղել նաեւ ազգային խորհրդարանների կողմից համավարակի պայմաններում քաղաքացիների հետ երկխոսությունն ապահովելու լավագույն փորձի վերհանումը: Խորհրդաժողովին տարբեր երկրների խորհրդարանների նախագահները հիմնականում ներկայացրել են համավարակի պայմաններում օրենսդիր մարմինների բնականոն աշխատանքի ապահովման փորձը:

Երկօրյա խորհրդաժողովի օրակարգային մյուս քննարկումները ծավալվելու են «Շրջակա միջավայրի իրավունք՝ ազգային խորհրդարաններ, առողջ լինելու իրավունք եւ կայուն միջավայր», «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» խորագրերի ներքո:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենալու «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» խորագրով լիագումար նիստին:

Մինչ համաժողովի աշխատանքների մեկնարկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ Մաքսիմոս Հարակոպուլոսի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Երկրի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցել Պատերազմի հետևանքով զոհերի թիվը կազմում է 3809 անձ,199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է․ ՔԿ Հանրապետության որոշ ճանապարհներին բուք է ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափով․ Միրզոյան Ադրբեջանը 21 կալանավորի է արտահանձնել Իրան Կրեմլից արձագանքել են Պուտինի և Զելենսկիի միջև հանդիպում կազմակերպելու՝ Էրդողանի առաջարկին Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանից ամբողջությամբ վերադարձել են իրենց երկրներ Կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ. «Օմիկրոն» շտամի ախտանշանները Սպասվում է ձյուն. եղանակը՝ առաջիկա օրերին Վահան Քերոբյանը կատակ էր արել և հրաժարական չի տալու Ղազախստանը պաշտպանության նոր նախարար ունի COVID-19-ով հիվանդացության գլոբալ աճն անցած շաբաթ կազմել է 20 տոկոս. ԱՀԿՄասիսում բախվել են Mitsubishi Colt-ն ու 06-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀայաստանի իշխանությունները թաքցնում են սահմանագծման իրենց առաջարկները Ադրբեջանին COVID-19-ը տարածների մոտ ուղեղի վնասվածքի հետքեր են հայտնաբերվել Մինսկի խմբի համանախագահների Արցախ վերջին այցը 2019-ին էր, Ադրբեջանը խոչընդոտում է այդ գործընթացին, բայց չեմ կարծում համանախագահները տեղի կտան շանտաժին, մի օր պետք է այցելեն տարածաշրջան. Բաբայան Վարչապետի որոշմամբ փոխնախարար է նշանակվել «Օմիկրոնից» պաշտպանության համար արդյունավետ է COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը․ ԱՆ Խայտառակ ակցիա Երևանում․ չեն թաքցնում արտագաղթելու ցանկությունը Էրդողանը Պուտինին և Զելենսկիին առաջարկել է բանակցություններ կազմակերպել Թուրքիայում, մինչդեռ պատրաստվում է առաջիկայում մեկնել Ուկրաինա Ավիահաղորդակցությունը Թուրքիայի և Հայաստանի միջև կսկսվի փետրվարի 2-ից Աչքածակ չտեսների ժամանակը Երևանում 24-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավորԱլմաթիում հակաահաբեկչական գործողությունների պատճառով փակել են մի շարք կենտրոնական փողոցներ Ուժային կառույցների հակասությունները սրվում են ժամ առ ժամ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 563, մահվան՝ 3 նոր դեպքՌուսաստանը կարող է ցանկացած պահի հարձակում սկսել Ուկրաինայի դեմ. Սպիտակ տուն Թուրքիայում նավթատար է պայթել. պետական ընկերությունը հաղորդագրություն է տարածել NYMEX. Թանկարժեք մետաղների գները՝ հունվարի 18-ի դրությամբ «Օմիկրոնից» հետո կորոնավիրուսի նոր մանրէահիմքեր կհայտնվեն. ԱՀԿ ղեկավար Եվրոպական ինդեքսները նվազել են «Ազատվել ռուսական կապանքներից». Հայաստանն ու Թուրքիան որոշել են խաղաղություն հաստատելՊատմության այս օրը (հունվարի 19)6 ժամ լույս չի լինիՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՀեղափոխությունից հետո ՄԻԵԴ վճիռներն ավելացել են. ուշագրավ իրավիճակ «Ժողովուրդ»Ով է մահվան ցանկը թաքցնելու պատասխանատուն. «Ժողովուրդ»«Հրապարակ».Ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց«Հրապարակ».Զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքովԲաքուն սպառնացել է Փարիզին և վիրավորել Ֆրանսիայի արտգործնախարարինԴելտակրոն. Ինչ է հայտնի Կիպրոսում հայտնաբերված կորոնավիրուսային շտամի մասինՕմիկրոն շտամը դելտա շտամից տարբերվում է ավելի մեծ տարածման արագությամբՍփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախափ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ ԱՓակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան․ ԱԻՆԱյսուհետ բոլոր հանդիպումները կայանալու են Երևանում և ԱնկարայումԴիվանագետները նվերներ են հանձնել իրենց հայաստանցի երիտասարդ հայրենակիցներին«Մենք պատրաստ չենք զիջումների գնալ». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևոր հայտարարություն է արելՎթարի հետևանքով դադարեցվել է նշված հասցեների գազամատակարարումըՍահմանազատման և սահմանագծման թեման քննարկելու մերժումով իշխանական խմբակցությունն հակադրում է միջազգային ձեռնարկներին
Ամենադիտված