ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը գնալով հայտնվում է հակասական իրավիճակներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Բաքուն վերադարձրեց 5 հայ գերիների, ովքեր գերեվարվել էին հրադադարից հետո՝ Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերից և դատապարտվել ազատազրկման։ Այս թեմայով զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։
 
Հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վաղ թե ուշ Բաքուն ստիպված է լինելու վերադարձնել բոլոր գերիներին Արա Ղազարյանը պատասխանել է․ «Ճնշումը մեծանում է, հիմա նոր դատական վարույթ է սկսվել, որը մեկ ամիս առաջ չունեինք։ Ադրբեջանն ինքն իրեն հակասում է։ Մեծ հաշվով, այս վերադարձն անօրինական է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի օրենքներով։ Եթե իրենք ռազմագերի են, իրենք պետք է ռեպատրիացիա արվեին, եթե դատապարտված էին, պետք է էքստրադիցիա արվեր։ Ես վստահ եմ, որ ռեպատրիացիա չէ, երևի էքստրադիցիայի փաստաթղթեր պետք է լինեն։ Բոլոր դեպքերում մեխանիզմը, որով ուղղորդվում են, չի համապատասխանում օրինական հիմքին։ Այսինքն՝ Ադրբեջանը գնալով հայտնվում է հակասական իրավիճակներում և մեծ հաշվով ապացուցում է, որ այդ մարդիկ ռազմագերի էին, իրենք չէին կարող հանցագործություն կատարած լինել, հետևաբար, չեն կարող համարվել դատապարված անձ։ Եվ գնալով Ադրբեջանն ավելի շատ մարդկանց է վերադարձնում, որովհետև չի կարողանում ապացուցել, որ այդ մարդիկ կատարել են հանցագործություն։ Հիմա էլ, քանի որ Հաագայում դատական նոր պրոցես է սկսվել, գերիների վերադարձը մեր պահանջների մեջ է, Ադրբեջանը մանևրում է, քիչ-քիչ ուղարկում է գերիներին, որ մեր արգումենտները, որոնք շատ ուժեղ են, փաստարկված ու փաստաթղթավորված, թուլանան։ Եթե միջազգային դատարանում մեր փաստարկներին հակադրում ենք Ադրբեջանի փաստարկները, իրենք ասում են՝ փակեք Հայաստանում Վովա Վարդանովի կազմակերպությունը։ Պատկերացնո՞ւմ եք իրենց փաստարկների անմտության աստիճանը։ Մենք խոսում ենք ռազմագերիների, խոշտանգումների, պատերազմական հանցագործությունների մասին, իրենք ինչ են ասում։ Իրենք նաև մտացածին փաստարկ են բերում ականապատ դաշտերի վերաբերյալ։ Ադրբեջանը Եվրադատարանում երբեք վերջին 10 տարիներին այդ հարցը չի բարձրացրել։ Եվ հանկարծ միտք հղացավ, որ դրան անդրադառնան։ Այսինքն՝ Ադրբեջանն աստիճանաբար վերադարձնելու է գերիներին, բայց ցավալին այն է, որ դա անում է ուշացումով»։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular