ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ վիճակում են Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժածները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։ Նրանցից 2-ը բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացողներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
 
Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում են ստանում Գյումրի բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաքավաձոր գյուղի մոտ, հոկտեմբերի 20-ին, առավոտյան 07։04-ի սահմաններում։ Վթարից հետո տեղեկություն տարածվեց, որ ՃՏՊ–ի հետևանքով 13 մարդ է տուժել, ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց 17 տուժածի ու 5 մահացածի մասին:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) և 230-րդ հոդվածի 2-րդ մասով (Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ):
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular