«Քովիդ-19»-ի համավարակը կարող է ձգձգվել և խորանալ 2022 թվականին. ԱՀԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի համավարակը «մեկ տարով էլ կերկարաձգվի», քանի որ աղքատ երկրները չեն ստանում իրենց անհրաժեշտ պատվաստանյութը, որի կարիքն ունեն:
Ինչպես փոխանցում է BBC News-ը՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ գիտաշխատող, դոկտոր Բրյուս Այլվարդը՝ նշելով, որ կորոնավիրուսի ճգնաժամը կարող է «երկարաձգվել ավելի խորանալ 2022 թվականին»:
ԱՀԿ տվյալներով՝ Աֆրիկայի բնակչության ավելի քիչ քան 5 տոկոսն է պատվաստվել՝ այլ մայրցամաքների 40 տոկոսի համեմատ:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեծամասնությունը հիմնականում կիրառվում է բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Մինչդեռ Աֆրիկայում կիրառվել է համաշխարհային մակարդակով սպառված դեղաչափի 2.6 տոկոսը: