ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր գերիները գտնվում են պատանդի կարգավիճակում, և Ադրբեջանը, եթե որևէ մեկին ազատում է, ապա ինչ-որ բանի դիմաց է ազատում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին 5 գերի վերադարձան Հայաստան, և մենք տեսանք, որ նրանց դիմավորելու էր գնացել ՌԴ դեսպանը, իսկ Հայաստանի իշխանություններից որևէ մեկը չկար օդանավակայանում: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ինչի դիմաց է ադրբեջանական կողմը վերադարձրել 5 հոգու քաղաքագետը պատասխանել է․ «Շատ քիչ տեղեկություն կա այդ իրադարձության մասին: Այս գերիների ազատ արձակումը ես կկապեի Մոսկվայում վերջերս տեղի ունեցած բանակցությունների հետ, որին ներգրավված էին նաև երեք երկրների հոգևոր առաջնորդները: Թե ինչի դիմաց ազատ արձակեցին այդ մարդկանց՝ երևի դեռևս չենք կարող գուշակել, բայց մոտ ժամանակներս կիմանանք: Ըստ էության, մեր գերիները գտնվում են պատանդի կարգավիճակում, և Ադրբեջանը, բնականաբար, եթե որևէ մեկին ազատում է, ապա ինչ-որ բանի դիմաց է ազատում»:

Հարցին, թե այս 5 մարդու վերադարձը Հայաստան կոնկրետ գի՞ն ունի քաղաքագետը ասել է․ «Այո՛, մինչ օրս այդպես է եղել, ինչ-որ բան Հայաստանը կա՛մ զիջել է, կա՛մ տրամադրել է, կա՛մ ինչ-որ քայլ է արել հօգուտ Ադրբեջան»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular