ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին ռուսական դպրոցներ բացելու հարց օրակարգում չկա․ Վահրամ Դումանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահին նման հարց օրակարգում չկա, բայց ցանկություն ունենք օտար լեզուների իմացությունը զարգացնել՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Այս մասին կառավարության նիստից hետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՀՀ-ում նոր ռուսական դպրոցներ են բացվելու, ինչի մասին խոսել են ՌԴ և ՀՀ արտգործնախարարները։ Վահրամ Դումանյան ասաց, որ նման ձևակերպմամբ հայտարությունների ծանոթ չէ, խոսքը գուցե  վերաբերում է ծրագրերի զարգացմանը։

«Անկեղծ եմ ասում, ես նման ձևակերպմամբ չեմ հանդիպել, եթե հղումն ունեք, կխնդրեմ ինձ տաք։ Ձևակերպումը մի քիչ այլ կերպ է եղել, որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսևորել, Լավրովի հետ մեր նախարարությունը շփում չի ունեցել, իրոք ցանկացած ծրագիր արաժանի է ուշադրության»,-ասաց նա։

Լրագրողները բառացի մեջբերեցին Սերգեյ Լավրովի՝ օրեր առաջ արած հայտարարությունը․ «Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար»։

ԿԳՄ նախարարը կրկին պնդեց, որ ծանոթ չէ նման ձևակերպմամբ հայտարարություններին, բայց կարևորում են ռուսաց լեզվի պոպուլյարիզացիայի խնդիրը՝ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ հաղորդակցությունը կարևոր գործիք է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular