ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի թանկացումը՝ Փաշինյանի իշխանության նոր փորձություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում այս տարվա ընթացքում շեշտակի թանկանում է սննդամթերքը, ինչը սպառնում է նոր փորձություն դառնալ գործող իշխանության համար։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում սննդամթերքի թանկացումը այս տարվա համար նոր ռեկորդ է սահմանել. հունվարից ի վեր աստիճանաբար և ավելի ու ավելի շատ թանկանալով՝ այս սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ սննդամթերքի գները աճել են 15,8 տոկոսով։ Եթե այս հունվարին՝ 2020 թվականի հունվարի համեմատ սննդամթերքը թանկացել էր 6,6 տոկոսով, ապրիլին՝ նախորդ ապրիլի համեմատ 8,5 տոկոսով, ապա օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդեն 15,6 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձն այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բարձրացել է ընդամենը 7,9 տոկոսով։ Իսկ սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը պարզապես ձախողվել է գնաճի սրընթաց վերելքը կանխելու գործում։ Սննդամթերքի թանկացումներն առաջին հերթին հարվածելու են խոցելի խավերին, որոնք, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հենարանն են։ Իշխանությունը, գների աճը զսպելու փոխարեն, զբաղված է անպտուղ և անհեթեթ գործունեությամբ։ Զոմբիների բանակի միջոցով փորձում են հանրության մեջ ներարկել, թե գների աճն ու այլ բացասական երևույթները տեղի են ունենում ոչ թե իշխանության ապիկարության, այլ նախկինների գործունեության հետևանքով։ Չե՞ք հավատում, բացեք ցանկացած իշխանական կայք, դիտեք փողոցներում անցկացված հարցումների տեսանյութերը, ապշեք մեկ անգամ ևս։ Փաստն այն է, որ նման անորակ քարոզչությունը այլևս չի կարող լուրջ արդյունք ունենալ։ Ի վերջո, միջին վիճակագրական նիկոլապաշտը ևս, միգուցե առավել սնվելու կարիք ունի։ Եվ ամսական ծախսերի աճը լուրջ հարված է նրա գրպանին ու ստամոքսին։ Երբ Փաշինյանի ընտրողները կհասկանան, որ միայնակ են մնացել սովի հետ դեմ-դիմաց, արդեն ուշ կլինի։ Ուշ կլինի նաև իշխանության համար։

Տիրան Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular